Բայրամովը Բաքվում ԵՄ երկրների դեսպանների հետ հանդիպմանը բողոքել է Հայաստանից

Լուրեր

02.03.2026 | 15:20
Իրանում 555 մարդ է զոհվել // Նոր Սահմանադրության նախագիծը մարտին կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
02.03.2026 | 15:12
Իսրայելը հայտարարել է Իրանի հետախուզության երկու բարձրաստիճան պաշտոնյաների մահվան մասին
02.03.2026 | 15:06
Զինվորի սպանության գործով մեկ անձ կալանավորվել է
02.03.2026 | 15:03
Իրանը հայտարարել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի գրասենյակին հարվածելու մասին
02.03.2026 | 14:54
Քոչարյանի գործով նախկին դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդելու մեջ մեղադրվող Նարեկ Մաթաֆյանն ու Սարգիս Օհանջանյանն արդարացվել են
02.03.2026 | 14:42
Facebook-ն արգելափակել է Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջը․ «Մեր ձևով»-ը կատարվածում իշխանական հետք է տեսնում
02.03.2026 | 14:41
Երևանից մեկնող և ժամանող որոշ չվերթներ չեղարկվել են
02.03.2026 | 14:33
Էդուարդ Սպերցյանն արձագանքել է «Կրասնոդարից» հեռանալու մասին լուրերին
02.03.2026 | 14:30
Որքան է արժեցել Երևանի քաղաքապետարանի երկու պաշտոնյայի գործուղումը Ֆրանսիա
02.03.2026 | 14:27
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին
02.03.2026 | 14:21
Եթե 100 հազար հոգի Իրանից գա ՀՀ, ծրագիր ունի՞ Կառավարությունը. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.03.2026 | 14:13
Իրաքյան Էրբիլի օդանավակայանի մոտակայքում պայթյուններ են լսվել
02.03.2026 | 14:10
Արաղչին ու Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել
02.03.2026 | 14:05
Մարտ ամսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից 1-2 աստիճանով ցածր
02.03.2026 | 13:57
ՀՀ շատ քաղաքացիներ չեն կարողանում Մերձավոր Արևելքի երկրներից դուրս գալ. Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը քննարկել է համագործակցությունը քաղաքական, տնտեսական, էներգետիկ, ներդրումային ու կրթական ոլորտներում, ինչպես նաև իրավիճակը Հարավային Կովկասում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բայրամովը խոսել է Ադրբեջանի դերակատարումից Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Նաև նշել է, որ Արցախի գրավյալ տարածքներն էներգետիկ առումով մեծ ներուժ ունեն։

Նա նաև դեսպանների հետ խոսել է Ադրբեջանի դերակատարումից «Արևելք-Արևմուտք» միջազգային տրանսպորտային միջանցքում։ Բայրամովը կրկին խոսել է գոյություն չունեցող «Զանգեզուրի միջանցքից», ըստ երևույթին, հիմա էլ փորձելով այն այլ փաթեթավորմամբ ներկայացնել ԵՄ-ին։ Ադրբեջանի ԱԳ նախարարն ասել է, որ Բաքուն, իբր, քայլեր է ձեռնարկում տարածաշրջանում հաղորդակցությունների բացման համար, այդ թվում՝ գոյություն չունեցող միջանցքի, և բախվում է «Հայաստանի ապակառուցողական դիրքորոշմանը»։

Բայրամովը, սակայն, մոռացել է նշել, որ մի քանի օր առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ն ևս մեկ անգամ մերժել էր Հայաստանի առաջարկը տարածաշրջանային հաղորդակցությունների բացման վերաբերյալ։

Էմմա Չոբանյան