2023-ից հետո ծնված երեխաների խնամքի նպաստ կստանան բոլորը՝ անկախ աշխատելու հանգամանքից և հաշվառման վայրից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Հայաստանում ժողովրդագրական իրավիճակը բարելավելու համար 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան ոչ միայն գյուղաբնակ, այլև քաղաքաբնակ չաշխատող մայրերը՝ անկախ երեխայի մոր  աշխատելու հանգամանքից։ Այս մասին «Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կնշանակվի ոչ միայն գյուղաբնակ, այլ նաև քաղաքաբնակ չաշխատող մայրերին. օրենսդրական փոփոխություններ»թեմայով ասուլիսում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը և ընդգծեց, որ Ազգային ժողովն արդեն իսկ ընդունել է համապատասխան օրենքի նախագիծը։

Ինչպես այժմ, այնպես էլ օրենսդրական փոփոխությունից հետո նպաստը կտրամադրվի մինչև երեխայի 2 տարեկանը լրանալու ամիսը ներառյալ։ Կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով ՝ բանկերի միջոցով ։

Բացառությունը գործում է միայն առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող մայրերի համար, որոնք գումարը կարող են ստանալ նաև կանխիկ եղանակով ։

«Երեխայի նպաստը նշանակվում է երեխայի ծննդյան 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։ Մինչև երեխայի 1 տարին լրանալը ծնողը կարող է դիմել երեխայի խնամքի նպաստի համար և նրան հետադարձով կվճարեն նախորդ ամիսների համար։ Եթե ընտանիքում ծնվում են 1-ից ավելի երեխաներ, խնամքի նպաստը վճարվում է յուրաքանչյուր երեխայի համար առանձին»,- նշեց Գալստյանը։

Նրա խոսքով՝ այսօր, եթե վարձու աշխատող ծնողը չի գտնվում երեխայի խնամքի արձակուրդում, նա խնամքի նպաստ չի ստանում։ 2023 թվականից, եթե ծնողը կգնա աշխատանքի մինչև երեխայի 2 տարեկան դառնալը, միևնույն է, պետությունը նրան խնամքի նպաստ կվճարի ։

«Նոր փոփոխությամբ մենք խթանում ենք ծնողին վերադառնալ աշխատանքի։ Քանի որ եթե ծնողը մինչև երեխայի 2 տարին լրանալը վերադառնա իր աշխատանքին, երեխայի խնամքի նպաստը մի փոքր կբարձրանա»,-ասաց Գալստյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։