Լեհաստանի Սենատը ՌԴ-ում իշխող ռեժիմն ահաբեկչական է ճանաչել

Լուրեր

27.07.2026 | 15:10
Ծեծի ենթարկված Կոնջորյանի եղբայրը հիվանդանոցում է // Զելենսկին պնդում է՝ Պուտինը մոբիլիզացիա է անելու․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 15:03
Կոլումբիայի նորընտիր նախագահը հայտնել է Ադրբեջանում երկրի դեսպանատունը փակելու մասին
27.07.2026 | 14:56
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
27.07.2026 | 14:46
Իրանը սպառնում է Ուկրաինային՝ Կասպից ծովում նավի վրա հարձակումից հետո
27.07.2026 | 14:37
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծել են․ տեսանյութ է տարածվել, որում հնչող հայհոյանքները վերագրվում են նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 14:21
ԱԱ-2028. Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը
27.07.2026 | 14:06
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:50
ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարն ավարտել է կարիերան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
Բոլորը

Լեհաստանի Սենատը Ռուսաստանի Դաշնությունում իշխող ռեժիմն ահաբեկչական է ճանաչել։ Որոշումն ընդունվել է միաձայն՝ 85 ձայնով, ասվում է Սենատի կայքում հրապարակված հաղորդագրությունում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բանաձևում պատգամավորները խստորեն դատապարտել են Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ և կոչ են արել «բոլոր երկրներին, որոնք հանդես են գալիս խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության օգտին, ճանաչել Ռուսաստանի Դաշնության իշխանությունը որպես ահաբեկչական ռեժիմ»:

Փաստաթղթում հիշեցվում է, որ Ռուսաստանի Զինված ուժերը դաժան պատերազմ են սանձազերծել Ուկրաինայի դեմ՝ «ցանկանալով ջնջել այս ինքնիշխան պետությունը երկրի երեսից և ոչնչացնել այս ազգը»։

Պատգամավորներն ընդգծել են, որ ուկրաինացիների կողմից իրենց երկրի անկախության հերոսական պաշտպանությունը հիացրել է ողջ ազատ աշխարհին, մինչդեռ ռուսական ուժերն ահաբեկում են ուկրաինական քաղաքների բնակիչներին և հարձակվում քաղաքացիական օբյեկտների վրա։

«Ռուսական համազգեստով «ավազակները» խոշտանգում և սպանում են օկուպացված տարածքներում զինվորականների և քաղաքացիական անձանց, առևանգում ուկրաինացի երեխաներին, արտաքսում և վերաբնակեցնում ուկրաինացիներին»,- ասվում է բանաձևում։

Հոկտեմբերի կեսերին նման որոշում էր կայացրել նաև ԵԽԽՎ-ն։

Տաթև Ֆռանգյան