ՌԴ-ի և Ուկրաինայի միջև գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ուկրաինան գերությունից վերադարձրել է ևս 10 զինվորականի, փոխանցվել է նաև Կիևի համար կռված ամերիկացի կամավորի դին։ Այս մասին հայտնում է ՌԲԿ Ուկրաինան՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հայտարարությանը։

«Մերոնք տանն են։ Գերիների հերթական փոխանակումն ենք անցկացրել։ Հաջողվել է տուն վերադարձնել 10 ուկրաինացի զինծառայողի։ Նրանց թվում է մեկ սպա, 9 շարքայիններ ու սերժանտներ»,- ասել է նա։

Երմակի խոսքով՝ փոխանցվել է նաև ամերիկացի կամավոր, ԱՄՆ բանակի վետերան Ջոշուա Ալան Ջոնսի մարմինը, որը կռվել է Ուկրաինայի համար և զոհվել մարտերում։

Ըստ Ռազմագերիների հարցերով համակարգող շտաբի՝ ազատ արձակված զինվորականները ծառայում են, մասնավորապես, 60-րդ, 57-րդ, 28-րդ բրիգադներում և տարբեր զորամասերում։ Ազատ արձակված ամենատարեց մարտիկը 55 տարեկան է, իսկ ամենակրտսերը՝ 21 տարեկան։

Էմմա Չոբանյան