Բոլորիս աչքի առաջ Երևանում օր օրի դժվարանում է երթևեկությունը․ Աղազարյանը դիմեց Սանոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
Բոլորը

«Բոլորիս աչքի առաջ Երևանում օր օրի դժվարանում է երթևեկությունը, փողոցները ծանրաբեռնված են»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Դիմելով ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին՝ Աղասարյանը նշեց, որ դպրոցականներին մեքենայով դպրոց տանել – բերելու հետ կապված՝ օրվա ընթացքում երկու անգամ, մոտավոր հաշվարկով, 3000-4000 տեղաշարժ կա, և հետաքրքրվեց, թե արդյոք նախարարը նպատակահարմար է գտնում այս հարցն ուսումնասիրել,  քննարկել և անհրաժեշտ հետևություններ անել։

«Իսկապես Երևանում տրանսպորտային խնդիրները բարդանում են, և պատճառներից առաջինն այն է, որ ավտոմեքենաների քանակը մեծացել է․․․ Դպրոցների շրջակայքում իսկապես երթևեկության խնդիրը նկատելի է՝ որոշակի ժամերի կուտակումներ կան։ Այս խնդրից ձերբազատվելու նպատակով քաղաքականություը հետևյալն է՝ պետք է հնարավորինս ավելացնենք ավտոբուսային պարկը և պետք է դժվարացնենք առիթ-անառիթ սեփական մեքենայով կենտրոնում հայտնվելը»,- պատասխանեց Սանոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։