ՀՀ ինքնիշխան տարածքը մեր կարմիր գիծն է. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Հայաստանը չի կարող անտարբեր լինել ՀՀ ինքնիշխան տարածքի և Հայաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած յուրաքանչյուր անձի հանդեպ` անկախ նրանից, թե ինչ երկիր կներկայացնի»․- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ կապված իրավիճակին։

Նշենք, որ Զատուլինը պետք է հոկտեմբերի 28-ին Հայաստան գար` մասնակցելու «Լազարևյան ակումբի» նիստին, երեկ նա ՀՀ ԱԺ Արտաքին կապերի վարչության պետից պաշտոնական էլեկտրոնային փոստին նամակ է ստացել, որով ծանուցել են, որ արգելվում է նրա մուտքը ՀՀ։

Հարցին, թե RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյա՞նն էլ է այդ ցանկում` ԱԺ նախագահը պատասխանեց, որ չունի նման ինֆորմացիա, սակայն չի բացառում, որ թե՛ նա, թե՛ նրա ամուսինը` ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, լինեն այդ ցանկում։

Սիմոնյանը չբացառեց նաև, որ այդ ցանկում կլինեն նաև «հայկական ազգանունով տարբեր երկրների գործակալներ, մանկուրտներ», որոնք Հայաստանի Հանրապետության հանդեպ անհարգալից վերաբերմունք կդրսևորեն, ՀՀ անկախության, ՀՀ նախկին ղեկավարների նկատմամբ մասնավոր զրույցներում վիրավորական արտահայտություններ կանեն

«ՀՀ սահմանները կարմիր գիծ են, և բոլոր գործընկերները պետք է հաշվի նստեն դրա հետ»,-ընդգծեց Սիմոնյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Մանրամասները՝ տեսանյութում։