Փաշինյանն ու Ալիևը Սոչիում ամսվա վերջ կհանդիպեն․ Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ հոկտեմբերի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Սոչի։

Սիմոնյանը նշեց, որ իր տեղեկություններով, այո՛, վարչապետը հոկտեմբերի 31-ին գնալու է Սոչի։

Անդրադառնալով հարցին, թե Փաշինյանը հանդիպելո՞ւ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ԱԺ նախագահը պատասխանեց․ «Ենթադրում եմ, որ, այո՛, հանդիպելու է»։

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է մասնակցելու Ռուսաստանում կայանալիք եռակողմ հանդիպմանը։

Խորհրդարանի ղեկավարը, պատասխանելով հարցին, թե Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելելով Հայաստանը չի՞ լարում իր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, նշեց․ «ՀՀ-ն ենթարկվում է հարձակման։ ՀՀ-ի անվտանգության համակարգը, որը ՀՀ-ի մեջ է, ակնհայտ խնդիրներ է ցուցադրում։ Ես ներողություն եմ խնդրում, բայց ինձ որևէ մեկի տրամադրությունը, բացի իմ Հայաստանի անվտանգությունից, հետաքրքիր չէ։

Ես իմ երկրի սահմանները պետք է պաշտպանեմ, և այն պարտավորությունները, որոնք գործընկեր երկրները վերցրել են, պետք է ի կատար ածվեն։ Դա է մեր հիմնական նպատակը։ Թե ինչ-որ մեկը կնեղանա, ինչ-որ մի պրոպագանդայի բյուրոյի անդամ իրեն վատ կզգա կամ լավ չի զգա՝ դա երրորդական հարց է։ ՀՀ-ն ամեն օր ենթարկվում է հարձակման, իսկ մենք լսում ենք տարբեր հեքիաթներ այդ հայտնի դերակատարներից»։

Սիմոնյանն ընդգծեց, որ Հայաստանը չի փչացնում իր հարաբերությունները ոչ մի երկրի հետ։

«Հայաստանն ուզում է, որ իր նկատմամբ լինեն արդար, որ իր սահմանների հետ կապված պարտավորությունները, որոնք վերցվել են, ի կատար ածվեն և դրա համար անելու է ամեն ինչ», – նշեց Սիմոնյանը։

Անդրադառնալով հարցին, թե քաղաքական կուրսի փոփոխություն հնարավո՞ր է, ԱԺ նախագահը պատասխանեց․ «Իսկ կարո՞ղ է ռուսական կողմն է ուզում ստեղ քաղաքական կուրսի փոփոխություն անել, որովհետև Հայաստանը ոչ մի բան չի արել այդ ուղղությամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում։