Հայաստանն ու Ադրբեջանն են որոշում՝ Պուտինի հրավերն օգտակա՞ր է, թե ոչ․ԱՄՆ Պետքարտուղարություն

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը նախօրեին ճեպացրույցում անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Լրագրողներից մեկը, անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային հայտարարությանը, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ  Կրեմլը մեղադրում է Արևմուտքին ինքնագովազդ անելու,  Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու փորձերի մեջ՝ ակնարկելով արևմտյան պաշտոնյաների հաճախակի այցերը Հայաստան և Բաքվի ու Երևանի հարաբերությունների կարգավորման հարցում նախաձեռնությունները։ Ըստ լրագրողի՝ այս ամենը տեղի  է ունենում այն ժամանակ, երբ ՌԴ նախագահ  Պուտինը փորձում է մինչև այս ամսվա վերջ հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև։ Լրագրողը փորձել է ճշտել՝ արդյո՞ք ԱՄՆ-ն մտահոգված չէ, որ այդ հանդիպումը կարող է նպաստել ոչ թե Բրյուսելի և Պրահայի հանդիպումների  արդյունքների ամրացմանը, այլ խաթարմանը։

«Ոչ մի ինքնագովազդ չկա ջանքերի մեջ՝ վերջ դնելու տարիներ շարունակվող հակամարտություններն ու սրացումները, որոնք հանգեցրել են բռնությունների և, ի վերջո, մահվան, ինչպես հայերի, այնպես էլ  ադրբեջանցիների շրջանում: Մեր նպատակն է այստեղ տեսնել ու օգնել այս երկրներին աշխատել միասին՝ համապարփակ և տևական խաղաղություն հաստատելու և, ի վերջո, կյանքեր փրկելու համար: Ես չգիտեմ, թե դա ինչպես կարող է մեկնաբանվել որպես ինքնագովազդ։ Ինչպես պետքարտուղարն է նշել, մենք հավատարիմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Մենք երկու ղեկավարներին էլ խրախուսել ենք հանդիպել այն ձևաչափով, որն առավել օգտակար է նրանց համար: Մենք կարծում ենք, որ ուղղակի երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար: Ահա թե ինչու պետքարտուղար Բլինքենը սեպտեմբերին Նյու Յորք էր հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին՝ առաջին անգամ նրանք նույն սենյակում էին վերջին բռնությունների բռնկումից հետո:

Ի վերջո, Հայաստանն ու Ադրբեջանն են որոշում արդյո՞ք նախագահ Պուտինի հրավերը օգտակար կլինի նրանց համար կայուն խաղաղության ձգտման մեջ»,-ասել է Փրայսը՝ հավելելով, որ 2008 թվականին Ռուսաստանի ներխուժումը Վրաստան և նրա շարունակական դաժան ներխուժումը Ուկրաինա ցույց են տալիս, որ Մոսկվան քիչ է հարգում իր հարևանի ինքնիշխանությունը և դժվար թե հուսալի, երկարաժամկետ գործընկեր լինի: Բայց, ի վերջո, դա լինելու է  մի որոշում, որին պետք է հասնեն Հայաստանն ու Ադրբեջանը։

Բացի այդ՝ նա նշել է, որ Հարավային Կովկասի երկրների ինքնիշխանությանն ու անկախությանը ԱՄՆ-ից ավելի մեծ աջակից չկա։ «1991 թ-ին Խորհրդային Միությունից Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի անկախության վերականգնումը կարևոր իրադարձություն էր, որը երաշխավորեց այս երկրներից յուրաքանչյուրի իրավունքը՝ սեփական արտաքին քաղաքական շահերը հետապնդելու՝ Մոսկվայից կամ որևէ այլ երկրից անկախ»,-ասել է Փրայսը։

Էմմա Չոբանյան