Ադրբեջանի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել ճնշել Հայաստանին՝ ականների խնդիրը լուծելու համար

Լուրեր

22.06.2026 | 16:45
Բաքուն «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը․ վերադարձ պատմական արմատներին» միջոցառում է կազմակերպել
22.06.2026 | 16:24
ՍԴ-ն փաստաթղթեր է պահանջել մի շարք պետական մարմիններից․ ՔՊ-ն որպես 3-րդ անձ է ներգրավվել
22.06.2026 | 16:12
ՄԻՊ հանձնարարությամբ ՔԿՀ-ներում սկսվել են մշտադիտարկման այցեր՝ ընտրական իրավունքների ապահովման համար
22.06.2026 | 15:59
Ադրբեջանը Թուրքմենստանին նավթային լցանավ է նվիրել
22.06.2026 | 15:51
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքի պատճառը
22.06.2026 | 15:45
Նախկին դատավոր Արթուր Մկրտչյանը ցանկանում է դառնալ դատավորների Էթիկայի հանձնաժողովի անդամ․ Դեպարտամենտը հրապարակել է թեկնածուների ցանկը
22.06.2026 | 15:30
Կարող է իր ներողություններն իրեն պահել․ Զելենսկին Լուկաշենկոյից «կոնկրետ քայլեր» է պահանջում
22.06.2026 | 15:19
Ուկրաինան հարձակվել է Վորոնեժի վրա․ հրթիռային հարված է հասցվել պաշտպանական գործարանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 15:10
Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքը Դաղստանում // ՀՀ-ն Ադրբեջանի տարածքով ինտերնետ կստանա․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 14:59
Կիբերհափշտակության և փողերի լվացման գործով ևս 30 մլն դրամ է փոխանցվել պետբյուջե
22.06.2026 | 14:47
Փրկարարները 8-րդ օրը գետում գտան 13-ամյա աղջկա մարմինը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
22.06.2026 | 14:30
Կասպից ծովում SOCAR-ի կողմից շահագործվող խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցել
22.06.2026 | 14:24
Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխային շարունակում են փնտրել. օր 8-րդ. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 14:10
Ղրիմում դադարեցրել են ամառային ճամբարներ երեխաների ընդունելությունը
22.06.2026 | 13:54
Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել 
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր հերթական ստահոդ հայտարարությունն է տարածել։ Մասնավորապես, Բաքուն կոչ է անում միջազգային հանրությանը Հայաստանի վրա ճնշում գործադրել՝ ականների խնդիրը լուծելու համար։

«Անհրաժեշտ է ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի նա կատարի իր պարտավորությունները եռակողմ հայտարարության և միջազգային իրավունքի շրջանակներում, դադարեցնի գործողությունները, որոնք խաթարում են Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, վերջնականապես դուրս բերի իր Զինված ուժերը  Ադրբեջանի տարածքից, դադարեցնի Ադրբեջանի տարածքում ականների տեղադրումը, համագործակցի ականազերծման աշխատանքներում և տրամադրի ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզը»,- ասվում է հայտարարության մեջ։

Զարմանալիորեն Բաքուն խոսում է եռակողմ հայտարարության կատարումից, թեպետ շարունակում է չկատարել իր իսկ ստանձնած պարտավորությունները։ Ի դեպ, եռակողմ հայտարարությամբ Հայաստանը որևէ պարտավորություն չուներ, սակայն մարդասիրական մղումներից ելնելով՝ տրամադրել է ականապատ տարածքների բոլոր քարտեզները։

Բացի այդ, Հայաստանը որևէ երկրի տարածքում չունի Զինված ուժեր, այդ թվում՝ Ադրբեջանում, առավել ևս այնտեղ ականապատմամբ չի զբաղվում։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև նշում է, թե Հայաստանը, իբր, չարաշահում է Լաչինի միջանցքի օգտագործումն ու այնտեղով հակատանկային ականներ է տեղափոխում։

Էմմա Չոբանյան