Ուկրաինայի պատերազմը կձգվի առնվազն մինչև մայիս․ դրամը նույն փոխարժեքին կմնա, եթե Ադրբեջանի հետ էսկալացիա չլինի․ Հայկազ Ֆանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 10:50
Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է «Ռեալի» նախագահի պաշտոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:33
Ալեքսանդր Զվերևն առաջին անգամ դարձել է «Ռոլան Գարոսի» չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:29
Սվետլանա Տիխանովսկայան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 10:20
Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ չնայած սպառնալիքներին․ Լատվիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 10:04
Ամփոփվել են 2005 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է 2025 թ․ բյուջեի կատարողականի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 09:52
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 8-ի դրությամբ
08.06.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.06.2026 | 09:31
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 09:21
Ամփոփվել են 1980 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 08:30
Ամփոփվել են 1924 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:53
Ամփոփվել են 1596 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:35
Ամփոփվել են 1382 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:28
Ամփոփվել են 1363 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:48
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Բոլորը

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն է հրապարակվել, այն բարձրացել է հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, կազմել է 14,1 տոկոս։ Այս և տնտեսությանը վերաբերող այլ թեմաների մասին Factor TVզրուցել է ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն, տնտեսագետ Հայկազ Ֆանյանի հետ։

Պարո՛ն Ֆանյան, եթե առաջին ութ ամիսների հետ համեմատենք, տնտեսական ակտիվության ցուցանիշը 13,9 տոկոս էր, ինն ամիսների դեպքում՝ 14,1 տոկոս։ Այսինքն՝ դեռ աճում է, բայց տեպմը նվազո՞ւմ է։

-Այո, եթե համեմատում ենք, թե 2022 թվականի օգոստոսին 2021 թվականի օգոստոսի նկատմամբ ինչ տնտեսական ակտիվության աճ էր գրանցվել՝ 18,5 տոկոս, ապա սեպտեմբերը սեպտեմբերի համեմատ էականորեն ընկել է և 14,5 տոկոսի շրջակայքում է։

Դուք ամիսները նշեցիք, ոչ թե ժամանակահատվածը։

-Այո՛, ես ամիսները նշեցի։ Բայց տեմպը որոշակիորեն նվազել է։

Տեմպը մինչև տարեվերջ ի՞նչ միտում է ունենալու։ Սովորաբար ասում են, որ աշնանը նվազում է, բայց մյուս կողմից դեկտեմբերին աճն ավելի բարձր է լինում։

-Միշտ դեկտեմբերի ֆենոմենը կա, բայց այստեղ պետք է նշել, որ սա օրդինար մեր շարքը չէ, որ տարիներ շարունակ ունեցել ենք։ Սա մեծապես պայմանավորված է արտաքին գործոններով, և թե ինչ կլինի հաջորդ ամիսներին, կախված է հիմնականում նրանից, թե Ռուսաստանի կողմից արձանագրվող մեծ պահանջարկը ինչ զարգացումներ կունենա։ Եվ դրանով պայմանավորված՝ դժվար է ասել, թե ինչ միտում կունենա։

Համենայն դեպս, ես կարծում եմ, որ այս տարվա ամենամեծ տնտեսական ինտրիգը կայանում է նրանում, թե մեզ կհաջողվի՞ արձանագրել ռեկորդային տնտեսական աճ, թե՞ ոչ։ Այն, որ մենք երկնիշ ենք ունենալու, դա միանշանակ է։

Վստահ եմ, որ չեք ասի՝ դոլարի գինը նվազելու է, թե՝ բարձրանալու է, բայց ամեն դեպքում՝ գործոնները, որոնք ազդում են դրա վրա, ի՞նչ ուղղությամբ են հիմա։ Որո՞նք են այդ գործոնները։

-Գործոնները դարձյալ արտաքին՝ Ռուսաստանի էֆեկտով են պայմանավորված։ Ես կարծում եմ՝ ռուս-ուկրաինական պատերազմը դեռ կտևի առնվազն մինչև մայիս, այսինքն՝ մենք կունենանք բավականին երկար ժամանակ։ Այս շրջանում, բնականաբար, կլինի Ռուսաստանի կողմից գեներացված մեծ պահանջարկ։ Եվ եթե ընդունենք, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի էական էսկալացիաներ հետագայում չեն լինի, մենք կունենանք դրամը որոշակիորեն այն մակարդակում, որ այս պահին կա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան