ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ԱՄՆ-ում մասնակցել է «Հայաստանի խոստում» խորագրով համաժողովին

Լուրեր

09.12.2025 | 21:49
Ճապոնիան հրաժարվել է օգտագործել սառեցված ռուսական ակտիվները՝ Ուկրաինայի «փոխհատուցման վարկի» համար. Politico
09.12.2025 | 21:37
ՀՀ նախագահը ջրային կոմիտեի նոր նախագահի հետ քննարկել է Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագիրը
09.12.2025 | 21:32
Փաշինյանն ու Մերցը ստորագրել են Հայաստան–Գերմանիա ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիր
09.12.2025 | 21:26
Հայաստանն ու Գերմանիան հարաբերությունները տեղափոխում են ռազմավարական գործընկերության փուլ. Փաշինյան
09.12.2025 | 21:18
Գերմանիան շահագրգռված է Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցմամբ․ Մերց
09.12.2025 | 21:14
Վրաստանի պետական ​​համալսարանների մագիստրոսական ծրագրերը նույնպես անվճար կլինեն
09.12.2025 | 21:01
Ադրբեջանն ու ՌԴ-ն՝ բանտ լրագրողների համար, Պուտինը՝ մամուլի ազատության գիշատիչ, ՀՀ-ն՝ առանց խախտումների. RSF-ը նոր զեկույց է հրապարակել
09.12.2025 | 20:54
Թրամփը հայտարարել է, որ Եվրոպան շատ առումներով վատ է աշխատում
09.12.2025 | 20:46
Factor TV-ն զանգել է ԱԱԾ․ ինչպես է ծառայությունը վերաբերում «շարքային հավատացյալի» խնդրանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.12.2025 | 20:40
«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ
09.12.2025 | 20:32
Հայաստանում կոռուպցիա կա՞․ ընդդիմադիր  Փաշինյանն ընդդեմ վարչապետ Փաշինյանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.12.2025 | 20:27
Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ պաշտոնակցի հետ քննարկել է էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները
09.12.2025 | 20:13
Ինչպես են Փաշինյանին դիմավորել Բեռլինում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.12.2025 | 20:00
Սկսած Մադրիդյան սկզբունքներից՝ ԼՂ-ի ճակատագիրը լուծվելու էր Ադրբեջանի կազմում․ փայլուն պլանները դա էին կոչում․ Աննա Դավթյան-Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.12.2025 | 19:58
Փաշինյանի այցը նոր թափ կհաղորդի Հայաստան–Գերմանիա համագործակցությանը. Շտայնմայեր
Բոլորը

ՀՀ վարչապետի որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 23-27-ը գործուղվել է Ամերիկայի միացյալ նահանգներ՝ մասնակցելու «Հայաստանի խոստում» խորագրով կրթական համաժողովին. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Համաժողովն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության, «Դասավանդի’ր, Հայաստան» ՀԿ-ի, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) կրթության և տեղեկատվական հետազոտությունների դպրոցի, ինչպես նաև «Փրոմիս» հայկական ինստիտուտի կազմակերպմամբ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել հյուրընկալող կողմին՝ կրթության ոլորտում շարունակական և արդյունավետ համագործակցության հնարավորություն ընձեռելու համար: Նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջնահերթությունները՝ քննարկվող ոլորտների ռազմավարական առաջնահերթությունների և բարեփոխումների շրջանակներում:

«2021 թ. Կրթության միջազգային օրը նշելիս ՅՈՒՆԵՍԿՕ-ն ուսուցիչներին հերոսներ անվանեց՝ ցույց տալու համավարակի ժամանակ վերջիններիս կողմից իրականացրած աշխատանքը: «COVID-19» համաճարակը, արցախյան վերջին պատերազմը, տարածաշրջանում չվերջացող բռնության ու անվտանգության բազում մարտահրավերները ստեղծում են մի իրավիճակ, երբ բոլորս գիտակցում ենք, որ այս ամբողջին դիմակայելու հիմնական ռեսուրսը կրթությունն է, որը նաև մեր հասարակության ժողովրդավարության մակարդակի ցուցիչն է։ Աշխարհն արագ է փոխվում, փոխվում է նաև կրթությունը. մենք հստակ գիտակցում ենք, որ կրթությունն ավելի քան երբևէ կարող է և պետք է լինի հանրային բարիք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրին» և նշել, որ այն միակ ոլորտային ռազմավարությունն է, որն ունի օրենքի կարգավիճակ և արդեն հաստատվել է կառավարության կողմից և այժմ քննարկվում է ԱԺ-ում. «Ըստ ռազմավարության՝ մենք փորձում ենք Հայաստանի յուրաքանչյուր համայնքի համար հասանելի դարձնել որակյալ և ներառական կրթության, մասնավորապես նախադպրոցական կրթության ծառայությունները՝ առաջարկելով ժամանակակից տեխնոլոգիաներով և լաբորատորիաներով հագեցած ճկուն և անվտանգ միջավայրեր, որտեղ կարևոր է ոչ միայն գիտելիքի, այլև հմտությունների, արժեքների և վերաբերմունքի տրամադրման ձևաչափը: Կարևոր է նշել, որ նոր կրթական բովանդակությունը հիմնված է կրթական էկոհամակարգի համապարփակ ըմբռնման վրա՝ որպես ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության միջև համակցում և սիներգիա, որպես միասնական ուսումնական միջավայր՝ յուրաքանչյուրի համար սովորելու բազմաթիվ հնարավորություններով»:

Ժ. Անդրեասյանը խոսել է նաև կրթության ոլորտի ֆինանսավորմանը, ուսուցիչների շարունակական մասնագիտական ​​զարգացմանը, բարեկեցությանը, ինչպես նաև մասնագիտության գրավչությանը բարձրացմանն ուղղված նախագծերից՝ ընդգծելով, որ համաժողովի ընթացքում հնարավորություն կընձեռվի առավել մանրամասն քննարկել վերհանված հարցերը:

Համաժողովի ընթացքում անցկացվելու են պանելային և խմբային քննարկումներ ու աշխատաժողովներ Հայաստանում կրթության ոլորտի տարբեսր ուղղությունների զարգացման վերաբերյալ: Դրանց նպատակն է ներկայացնել աշակերտների, ուսուցիչների և պրակտիկ գործունեություն իրականացնող մասնագետների փորձը՝ բացահայտելով կազմակերպությունների միջև համագործակցության հնարավոր եզրերը և առաջնահերթ ոլորտները:

Հավելենք, որ համաժողովում ներկայացված են Երևանի պետական ​​համալսարանը, Հայ կրթական հիմնադրամը (AEF), Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ), «ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը», Դիլիջանի միջազգային դպրոցը և այլ կրթական կառույցներ»,- ասված է հաղորդագրությունում։