Դպրոցականներին ավտոբուսներ տրամադրեք, որպեսզի տատիկ-պապիկները մեքենան չկանգնեցնեն երրորդ շարքում ու քաղաքը չպարալիզացնեն․ Աղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2022 թ. հունիսի 9-ին ստորագրվել է ««Կրթության բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը՝ 22 600 000 եվրոյի չափով: ԱԺ նիստում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրեց համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:

Նախագծի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մտահոգություն արտահայտեց այն առնչությամբ, որ առաջին դասարանցիների հերթագրումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով։ «Հարց է առաջանում՝ ինչու է այդպես, որովհետև շատերն ուզում են գնալ Չեխովի դպրոց, իսկ ինչո՞ւ են ուզում գնալ Չեխովի դպրոց, որովհետև ենթադրաբար, օրինակ, Բանգլադեշի դպրոցում կրթության մակարդակը ցածր է, իսկ Չեխովի դպրոցում՝ բարձր է։ Դա վատ է։ Այնպես արեք, որ Բանգլադեշում էլ կրթության մակարդակը բարձր լինի։ Կրթությունը դարձնում ենք վիճակահանությո՞ւն։ Մենք ինչ գիտենք, որ Չեխովի դպրոց եկան հենց այն երեխաները, որոնք տաղանդավոր են և մեր ապագան են, միգուցե Բանգլադեշում մնացին տաղանդավորները, և նրանք ավելի օգտակար կլինեին մեր հասարակության համար․ մտածելու բան կա»։

Պատգամավորի դիտարկմամբ՝ նաև ուրիշ խնդիր կա․ «Չե՞ք նկատել, որ դպրոցական արձակուրդի ժամանակ քաղաքում տրանսպորտի երթևեկությունը բավականին հեշտանում է․․․ Թող բարի լինեն, ավտոբուսներ տրամադրեն, որ երեխաներին քաղաքի մի ծայրից մյուս ծայրը տեղափոխեն և նրանց տատիկ-պապիկներն իրենց մեքենան չկանգնեցնեն երրորդ շարքում ու քաղաքը չպարալիզացնեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։