Թուրքիան լիբերալ ժողովրդավարությամբ 147-րդն է աշխարհում. զեկույց

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Թուրքիան լիբերալ ժողովրդավարության ինդեքսով զբաղեցրել է 147-րդ հորիզոնականը 179 երկրների շարքում: Ինդեքսը կազմել է Շվեդիայի Գյոթենբուրգի համալսարանի «Ժողովրդավարության բազմազանությունների ինստիտուտ»-ի (V-Dem) կողմից: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը` հղում անելով tr.euronews.com-ին:

Տարածաշրջանի երկրներից Իրանը 142-րդ հորիզոնականում է, Ռուսաստանը՝ 151-րդ, իսկ Ադրբեջանը 162-րդ տեղում է:

Նշվում է, որ զեկույցը ցույց է տվել, որ ժողովրդավարությունը հետընթաց է ապրում ամբողջ աշխարհում: Եթե 1990-ականների վերջում 72 երկիր գնում էր ժողովրդավարացման ճանապարհով և ընդամենը 3 երկիր էր գնում դեպի ավտորիտարիզմ, ապա 2021-ի գնահատականներով ընդամենը 15 երկիր է գնում ժողովրդավարացման ուղիով:

Աշխարհի 33 երկրում էլ գերիշխում է ավտորիտացման միտումը: Ըստ տվյալների՝ լիբերալ ժողովրդավարությունը հիմա գտնվում է վերջին 25 տարվա ամենաստորին մակարդակում: Ավտորիտարացման միտումից անմասն չի մնացել նաև Եվրոպան: ԵՄ անդամ երկրների 20 տոկոսը նույնպես հակված է շարժվել դեպի ավտորիտարություն: