Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարային

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային:

ԿԳՄՍՆ տեղեկացմամբ՝ հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

«Ուրախ ենք ձեզ ողջունելու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: Հույս ունեմ, որ այս հանդիպումը կնպաստի Հայաստանի ու Արգենտինայի միջև նախատեսվող մշակութային մի շարք ծրագրերի իրականացմանը՝ արդյունավետ փոխգործակցության լայն հնարավորություն ստեղծելով նաև այլ ոլորտների համար: Մենք պատրաստ ենք համագործակցություն ծավալել նախարարության ենթակայության բոլոր բնագավառներում, իսկ արգենտինահայ համայնքը կարող է կամուրջ հանդիսանալ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում»,- ասել է Վահրամ Դումանյանը և հույս հայտնել, որ դեսպանի դիվանագիտական գործունեությունը կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը և հայ-արգենտինական փոխհամագործակցության շարունակական խորացմանն ու ընդլայնմանը։

ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ հենց Արգենտինայի հայ համայնքն է նպաստել Հայաստանում Արգենտինայի դեսպանություն հիմնելուն, ինչպես նաև առկա ծրագրերի և նոր նախաձեռնությունների իրականացմանը:

«Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր, շարունակական և անընդհատ զարգացող կապ կա: Դեսպանության համար մշակութային ծրագրերն առաջնահերթ նշանակություն ունեն, ուստի ակնկալում ենք նախարարության աջակցությունն առաջիկայում կազմակերպվելիք միջոցառումների անցկացման համար»,- ասել է Մարիանո Վերգարան:

ԿԳՄՍ նախարարը նախատեսված ծրագրերի իրականացմանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել և առաջարկել արգենտինական մշակույթի օրեր անցկացնել Հայաստանում, համապատասխանաբար՝ Արգենտինայում էլ կազմակերպել հայկական մշակույթին վերաբերող միջոցառումներ:

Հանդիպման ընթացքում Վահրամ Դումանյանը կարևորել է Արգենտինայի Քենեդու անվան համալսարանում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման

ծրագրի իրականացումը, ինչը հնարավորություն կտա զարգացնելու հայ-արգենտինական միջբուհական համագործակցությունը:

ԿԳՄՍ նախարարը դեսպանի ուշադրությունը հրավիրել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին՝ նշելով, որ հայկական կողմն այս առումով ակնկալում է միջազգային հանրության, այդ թվում՝ և Արգենտինայի աջակցությունը, որպեսզի Ադրբեջանը զերծ մնա հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց և աղավաղելուց: