Շուրջ 36 մլն դրամի հակաալերգիկ գորգեր՝ ԱԺ-ի համար․ մատակարար ընկերության գույքը մեկ տարի է՝ կալանքի տակ է

Լուրեր

27.07.2026 | 14:20
ԱԱ-2028. Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը
27.07.2026 | 13:57
ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարն ավարտել է կարիերան
27.07.2026 | 13:47
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

Ազգային ժողովի շենքում կրկին թարմացնում են գորգերը։ Factor.am-ն արձանագրել է, որ նիստերի դահլիճի հարևանությամբ ոչ միայն հին ուղեգորգերն են նորերով փոխարինվել, այլև դրանց թիվն է ավելացել (լուսանկարում)։

Նոր գորգերի և ուղեգորգերի համար խորհրդարանի աշխատակազմը վճարել է 35 մլն 950 հազար դրամ։ Մատակարարն «Արմկարպետ» ՍՊԸ-ն է։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Գնումների պետական համակարգից։ Պայմանագրում ապրանքի նկարագրությունների բաժնում նշված է, որ գորգերն ու ուղեգորգերը պետք է հակաալերգիկ լինեն։ Նույն աղբյուրի համաձայն՝ խորհրդարանն այս ընկերությունից գորգեր և ուղեգորգեր ձեռք է բերել նաև 2021 թվականին՝ 12 մլն դրամով։

Ուշագրավ է, որ 21 մլն դրամի գորգեր էլ 2018 թվականին են գնել։ Ընդ որում՝ նշված բոլոր դեպքերում գորգերը խորհրդարանին մատակարարում է «Արմկարպետ» ընկերությունը։

«Արմկարպետ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2016 թվականին, բաժնեմասերի 100 տոկոսը պատկանում է ՀՀ քաղաքացի Սվետլաննա Խաչատրյանին։ Այս մասին տեղեկանում ենք Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից։ Նույն աղբյուրի համաձայն այս ընկերության գույքի վրա մեկ տարի է՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ից, կալանք է դրված։
Ուշագրավ է, որ Ազգային ժողովի աշխատակազմին տասնյակ միլիոնների գորգեր ու ուղեգորգեր վաճառող այս ընկերությունը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարում է 1500 դրամ, վերջին անգամ վճարում կատարվել է օգոստոսին։

Նարեկ Կիրակոսյան