ԱԺ-ն 50 հազար դոլար է վճարել գորգերի գնման և պարիսպների ներկման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 18:20
Հայ ժողովուրդն ընտրել է Եվրոպային ավելի մոտ ապագա. Իսպանիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 18:17
Եղիշե Մելիքյանը և Նարեկ Գրիգորյանը` Մոլդովայի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:10
ԲՀԿ-ն պնդում է՝ իրենց ձայները նվազեցվել են // ԵՄ-ն հերթական վարկը կտա Ուկրաինային. ԼՈՒՐԵՐ
08.06.2026 | 18:08
Զախարովայի պնդումը մանիպուլյատիվ է․ նախնական արդյունքներով ՔՊ-ն 2021-ի համեմատ ավելի շատ ձայն է ստացել
08.06.2026 | 18:02
Այս ընտրությունները ցույց են տալիս, որ միայն հայերն են որոշելու իրենց երկրի ապագան․ Ուկրաինայի ԱԳ նախարար
08.06.2026 | 17:56
120 ձայն հետ է եկել` մեր հաշվարկներով, վերահաշվարկ ենք պահանջել․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:53
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին․ Ֆիդան
08.06.2026 | 17:48
«Հանրապետություն»-ը շնորհավորել է ՔՊ-ին և Փաշինյանին՝ հաղթանակի կապակցությամբ
08.06.2026 | 17:40
Եթե Ծառուկյանը լավ մտածի՝ պիտի մատաղ անի, որ ԱԺ չանցնի․ ՔՊ-ին օդ ու ջրի պես պետք են նրա մանդատները ․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:36
Հայաստանի գործող իշխանությանը այսօր անհրաժեշտ է ուժեղ և պատասխանատու հակակշիռ․ Արման Բաբաջանյան
08.06.2026 | 17:31
Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» հետ բանակցում է առանց գործակալի
08.06.2026 | 17:29
ՀՀ նախագահը շնորհավորել է ՔՊ-ին և խորհրդարան անցած ուժերին
08.06.2026 | 17:24
Հայաստանի շնորհապետական կուսակցությունը ընտրությունները ոչ լեգիտիմ է համարում
08.06.2026 | 17:17
Արտաքին ճնշումները մեծ ազդեցություն ունեցան ընտրողների վրա․ Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:15
«Բոլորին դեմ եմ»-ը ընտրությունների արդյունքները արդար և թափանցիկ չի համարում
Բոլորը

Ազգային ժողովի աշխատակազմը հազարավոր դոլարների վերանորոգումներ և գնումներ է իրականացնում: Դեռևս դեկտեմբերի 8-ին արձանագրել էինք,  որ խորհրդարանում նոր ուղեգորգեր են փռվել։ Գնումների պետական համակարգից պարզեցինք, որ խորհրդարանը դրանց համար վճարել է 12 միլիոն դրամ կամ 25 հազար դոլար: Ընդհանուր 861 գորգ է ձեռք բերվել, որոնք ԱԺ-ին մատակարարել է «Արմկարպետ» ՍՊԸ-ն:

Պարզվում է՝ Ազգային ժողովում գորգերը հաճախակի են թարմացնում: Նույն ընկերությունից 21 մլն դրամի գորգ էլ 2018 թվականի մայիսին է ձեռք բերվել՝ երկու տարբեր պայմանագրերով:

«Արմկարպետ» ՍՊԸ-ին պատկանող գույքը, ի դեպ, արգելանքի տակ է: Այս մասին Factor TV-ն տեղեկացավ իրավաբանական անձանց պետական ռեգիստրից: Արգելանքը դրվել է երկու ամիս առաջ:

Նշենք, որ ԱԺ-ի աշխատակազմը, միայն այս տարի 25 հազար դոլարի գորգ գնելուց զատ, ևս 25 հազար դոլարի կամ 12 մլն դրամի շրջանակում Ազգային ժողովի շենքի պարիսպների վերանորոգման աշխատանքներ է իրականացնում:

Վերանորոգման աշխատանքների շրջանակում թարմացվում է քարե պարսպի գույնը, ներկվում են ճաղավանդակները: Ծառայությունները մատուցում է «Հիպերնովա» ՍՊԸ-ն: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ այս ընկերությունը հիմնադրվել է հեղափոխությունից հետո՝ 2019 թվականին, իսկ ահա Գնումների պետական համակարգից էլ պարզում ենք, որ 2020 թվականից այս ընկերությունը սկսել է պետական կառույցներին ծառայություններ մատուցել:

«Հիպերնովա» ՍՊԸ-ն մեկ այլ պայմանագրով էլ ևս 38 մլն դրամի ծառայություններ է մատուցել Ազգային ժողովին. վերանորոգել է ԱԺ տնտեսական շինությունները, ևս շուրջ 23 մլն դրամի շրջանակում ԱԺ ավտոտնտեսության հատակն է ասֆալտապատել:

Այսպիսով՝ ստացվում է, որ ԱԺ-ի աշխատակազմը 50 հազար դոլար է ծախսել միայն գորգերի գնման և պարիսպների ներկման աշխատանքների համար:

Ազգային ժողովում նաև տեսահսկման համակարգ է տեղադրվել, որի համար վճարվել է շուրջ 25 մլն դրամ: Մատակարարը «ՋԻ ԷՍ ՍԻ» ընկերությունն է:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն վերջերս քննադատությունների կենտրոնում էր հայտնվել մեկ այլ շքեղ ձեռքբերման պատճառով․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Նիկոլ Փաշինյանին խնդրել էր 200 հազար դոլարով իրեն սպասարկող նոր BMW գնել, ինչը Փաշինյանի կողմից չէր մերժվել:

Ճոխ գնումները զուգորդվում են նաև ճոխ պարգևավճարներով։ Մեկ ամսվա աշխատավարձի չափով պարգևատրվել է շուրջ 700 աշխատակից, այդ թվում՝ 107 պատգամավոր: Այս գումարն ընդհանուր առմամբ կազմել է 142 միլիոն դրամ կամ 293 հազար դոլար: Ավելի վաղ էլ հայտնէլ էինք, որ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ այս պարգևատրումը երկրորդն է՝ ընդամենը հինգ ամիս ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում: Նախորդ պարգևավճարը պատգամավորներին բաժանվել էր Հայաստանի Անկախության 30-ամյակի առթիվ:

Այս գնումներն ու պարգևավճարներն իշխանություններն անում են Հայաստանում առկա գնաճի և սոցիալական բազմաթիվ չլուծված խնդիրների ֆոնին:

Նարեկ Կիրակոսյան