Ղրղզստանում զանգվածային ձերբակալություններ են․ ձերբակալվածների թվում են նաև նախկին քաղաքական գործիչներ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ղրղզստանում դատարանի որոշմամբ ձերբակալվել են միանգամից 22 ակտիվիստներ և ընդդիմադիր քաղաքական գործիչներ, որոնք դեմ են արտահայտվել Քեմփիր-Աբադ ջրամբարը Ուզբեկստանին փոխանցելուն։ Այս մասին հաղորդում է տեղական KG24 գործակալությունը։

Ձերբակալվածների թվում են մի շարք ղրղզ քաղաքական գործիչներ և պետական գերատեսչությունների նախկին աշխատակիցներ՝ խորհրդարանի նախկին պատգամավոր Ասիյաա Սասիկբաևան, Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կլարա Սոորոնկուլովան, ԿԸՀ նախկին անդամ Գյուլնարա Ջուրաբաևան, նախկին պատգամավոր Կուբանիչբեկ Կադիրովը, Մալազիայում Ղրղզստանի նախկին դեսպան Ազիմբեկ Բեկնազարովը, ինչպես նաև երկրի հատուկ ծառայությունների նախկին ղեկավար Քենեշբեկ Դույշեբաևը։ Նրանք բոլորը 48 ժամով ուղարկվել են Բիշքեկի ժամանակավոր կալանավայր՝ երկրում անկարգություններ կազմակերպելու գործի հետաքննության շրջանակում։

Ղրղզստանի խորհրդարանի նախկին նախագահ Կանատ (Կանատբեկ) Իսաևի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել մեկ ամիս ժամկետով նախնական կալանքը՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։

Բոլոր ձերբակալված ակտիվիստները դեմ են արտահայտվել պետական սահմանների փոփոխությանը, որը հաստատվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին Ղրղզստանի միջազգային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի կողմից։ Կոմիտեի որոշմամբ՝ Ղրղզստանն Ուզբեկստանին է փոխանցում Կեմպիր-Աբադ ջրամբարի տարածքը (Կեմպիր-Աբադն Ուզբեկստանում ավելի հայտնի է որպես Անդիջան կամ Կարա-Դարյա ջրամբար)՝ այլ տարածքների դիմաց։

Տաթև Ֆռանգյան