Սի Ծինպինը վերընտրվեց Չինաստանի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Չինաստանի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվել է Սի Ծինպինը: Նա կղեկավարի երկիրը ևս 5 տարի:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ`  Պեկինի Ժողովրդական ժողովների պալատում ավարտված համագումարի հաջորդ օրը` հոկտեմբերի 23-ին, կայացել է Կենտրոնական կոմիտեի նոր կազմի առաջին պլենումը, որի արդյունքում Կոմկուսի գլխավոր քարտուղարի պաշտոնում երրորդ անգամ վերընտրվել է Սի Ծինպինը: Կենտրոնական կոմիտեի Քաղաքական բյուրոյի անդամներ են ընտրվել 7-ը` Սի Ծինպին,  Լի Ցյան, Չժաո Լեցզի, Վան Հունին, Լի Սի, Ցայ Ցի և Դին Սյուեցյան:

Չին և օտարերկրյա լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սի Ծինպինը իր խոսքում շեշտեց, որ կշարունակեն աշխատանքը մյուս երկրների ժողովուրդների հետ` պահպանելով համամարդկային արժեքները:

«Մենք կաշխատենք բոլոր մյուս երկրների ժողովուրդների հետ՝ պաշտպանելու համար մարդկության այնպիսի ընդհանուր արժեքները, ինչպիսիք են խաղաղությունը, զարգացումը, ազնվությունը, արդարադատությունը, ժողովրդավարությունը և ազատությունը: Չինաստանի զարգացումն անբաժան է աշխարհից, իսկ աշխարհն իր զարգացման համար նույնպես ՉԺՀ-ի կարիք ունի»,-ասաց նա:

Կոմկուսի գլխավոր քարտուղարի խոսքով` արդիականացված սոցիալիստական պետության համակողմանի կառուցումը համապատասխանում է չին ժողովրդի շահերին ու ձգտումներին:

Սի Ծինպինը ծնվել է 1953 թվականին: Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը միացել է 1969 թվականին: Սի Ծինպինը ներկայումս Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարն է, ՉԿԿ-ի Կենտրոնական ռազմական հանձնաժողովի նախագահը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահը և Չինաստանի կենտրոնական ռազմական հանձնաժողովի նախագահը: