Ոստիկանության ծառայողների աշխատավարձերից և պարգևավճարներից ապօրինի գումարներ են յուրացվել. հարուցվել է քրեական գործ

Լուրեր

13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազի որոշմամբ քրեական գործ է հարուցվել ոստիկանության բաժնում պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու դեպքի առթիվ:

ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի ՊՊԾ դասակի ծառայողների ստացած պարգևավճարներից հիշյալ բաժնի ղեկավարության կողմից ապօրինի գումարներ հավաքելու փաստի առթիվ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մարտունու բաժնի ավագ հաշվապահը Մարտունու բաժնի ՊՊԾ դասակի ծառայողների կողմից ամիսներ շարունակ իրենց աշխատավարձն ստանալուց և կանխիկացնելուց հետո նրանցից պահանջել և ստացել է գորմարներ՝ պատճառաբանելով, թե իբր պահումներ են կատարվում, կամ գումարները նախատեսված են կոմունալ ծախսերի համար: Տվյալներ են ստացվել նաև, որ նույն եղանակով աշխատակիցներից գումարներ են պահանջվել և ստացվել վերջիններիս կողմից 2017-2018 թվականներին պարգևահավավճարներ ստանալու ժամանակ:  

Նկատի ունենալով, որ  վերը նկարագրվածի պայմաններում առկա է ոստիկանությունում քաղաքացիական աշխատանք կատարող անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով իրեն վստահված զգալի չափերով գույքի յուրացում կատարելու վերաբերյալ հանցագործության հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: