Վերին Լարսում այս պահին երթևեկության խնդիր ունենք. Քերոբյան

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Վերին Լարսում թողունակության խնդիրը շարունակում է առաջնահերթ լինել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ այս պահին էլ մեծ հերթեր են գոյացել:

«Վերին Լարսի խնդիրը եղանակային է: Լաստանավերի և այլ ծովային տրանսպորտի առկայությունը խիստ անհրաժեշտ է: Մենք դա գիտակցում ենք, այսօր էլ հարցը քննարկել ենք ռուս գործընկերների հետ»,-ասաց Քերոբյանը` հավելելով, որ քննարկվում է նաև օդանավային բեռնափոխադրումների խիստ կարևորությունը, ինչի ուղղությամբ ևս քայլեր են ձեռնարկվում:

«Վերին Լարսում այս պահին ունենք երկու խնդիր, մեկը եղանակային խնդիրն է: Ամեն տարի ձմռանը այնտեղ խաթարվում է երթևեկությունը: Մյուս խնդիրը անվտանգային է` Ղրիմի կամուրջի պայթյունի հետ կապված»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ լաստանավի հետ կապված բոլոր պայմանագրերը ստորագրված են, բայց շատ կարևոր է, որ այն ֆիզիկապես աշխատի: «Չեմ ուզում որևէ ժամկետ ասել, կսպասենք մինչև լաստանավն աշխատի»,-ասաց նա:

Վահան Քերոբյանի խոսքով` Հայաստանի ընկերություններն այժմ արդեն ավելի շատ ապրանք են արտահանում Ռուսաստանի Դաշնություն՝ հաշվի առնելով այն, որ շուկայում մրցակցությունը թուլացել է և շուկայից դուրս են եկել խոշոր միջազգային գործընկերները:

«Բացի այդ, մենք տեսնում ենք նաև արդյունաբերական ապրանքների մասով մեծ հնարավորություններ և աշխատանք ենք տանում, որպեսզի հայկական ապրանքները դառնան ավելի մրցունակ ռուսական շուկայում»,-հավելեց նախարարը: