Էրդողանը խոսել է Արցախի գրավյալ տարածքներ կատարած այցից և Հայաստանի հետ հարաբերություններից

Լուրեր

27.07.2026 | 14:37
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծել են․ տեսանյութ է տարածվել, որում հնչող հայհոյանքները վերագրվում են նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 14:21
ԱԱ-2028. Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը
27.07.2026 | 14:06
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:50
ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարն ավարտել է կարիերան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Արցախի գրավյալ տարածքներից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում նշել է, որ այցը հաջողված էր, գրում է Անադոլու գործակալությունը։

Նա պատմել է, որ իր «սիրելի եղբոր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մասնակցել են Կովսականի օդանավակայանի բացմանը, որն ունի կարևոր ռազմավարական դիրք»։ Էրդողանը նշել է, որ տարածաշրջանի և մնացյալ աշխարհի միջև կապի վերականգնումը, տրանսպորտային ուղիների ամրապնդումը ռազմավարական քայլեր են։

Ըստ Էրդողանի՝ այցի ընթացքում Իլհամ Ալիևի հետ քննարկել է երկկողմ կապերը, իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում։

«Մեր ընդհանուր տեսլականը հիմնված է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և զարգացման վրա։ Սահմանների դեմարկացիան, Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան շրջանների միջև հաղորդակցության բացումը և Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլեր կլինեն, որոնք կնպաստեն տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը»,- ասել է Էրդողանը։

Նա հույս է հայտնել, որ Հայաստանը, իբր, կօգտվի այդ պատմական հնարավորությունից։ Էրդողանի խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների առաջընթացն անկասկած դրական կազդի Անկարայի ու Երևանի միջև։

Էրդողանը նաև հիշեցրել է, որ Թուրքիան Արցախի գրավյալ Շուշիում պատրաստվում է գլխավոր հյուպատոսություն բացել։

Էմմա Չոբանյան