Ռուսաստանը հարձակվում է ուկրաինական էլեկտրակայանների վրա՝ դեպի ԵՄ ուկրաինական միգրացիայի նոր ալիք առաջացնելու համար․ Զելենսկի

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը հարձակվում է ուկրաինական էլեկտրակայանների վրա՝ դեպի ԵՄ ուկրաինական միգրացիայի նոր ալիք հրահրելու համար։ Այս շաբաթվա սկզբին Զելենսկին բացահայտել էր, որ Ռուսաստանն արդեն ոչնչացրել է երկրի էլեկտրակայանների մոտ մեկ երրորդը, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի և ջրի անջատումների։ Հինգշաբթի Կիևն առաջին անգամ սահմանափակումներ է մտցրել ողջ երկրում էլեկտրաէներգիայի մատակարարման հարցում, գրում է VOA-ն։

ՄԱԿ-ի տվյալներով՝ 7,7 միլիոն ուկրաինացիներ, որոնք երկրի նախապատերազմյան բնակչության մոտ 19%-ն են, այժմ ապրում են Եվրոպայում՝ փետրվարին Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո: Որոշ փախստականներ դժվարանում են պատշաճ վարձատրվող աշխատանք գտնել:

«Ռուսաստանը հրահրում է ուկրաինացիների միգրացիայի նոր ալիք դեպի ԵՄ երկրներ»,- ասել է Զելենսկին ԵՄ գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։

Զելենսկու գրասենյակը հրապարակել է նրա ելույթի ձայնագրությունը։

«Ռուսական ահաբեկչությունը մեր էներգետիկ օբյեկտների դեմ ուղղված է նրան, որ այս աշնանն ու ձմռանը Ուկրաինայի համար էլեկտրաէներգիայի և ջերմության հետ կապված հնարավորինս խնդիրներ առաջանան, որպեսզի ավելի շատ ուկրաինացիներ մեկնեն եվրոպական երկրներ»,- ասել է նա։

Զելենսկու խոսքով՝ անհրաժեշտ է Կիևին տրամադրել հակաօդային պաշտպանության ավելի շատ համակարգեր և լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ՝ Մոսկվային անօդաչու սարքեր մատակարարելու համար։

Տաթև Ֆռանգյան