Օրհան Փամուկն ու այլ հայտնի թուրք գրական գործիչներ համատեղ հայտարարությամբ հանդես են եկել Էրդողանի՝ ԶԼՄ-ները սահմանափակող նոր օրենքի դեմ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Թուրքական գրական աշխարհի հայտնի ավելի քան 200 անդամներ համատեղ հայտարարություն են տարածել՝ իրենց ձայնը բարձրացնելու վերջերս հաստատված օրենքի դեմ, որը կարգավորում է լրատվամիջոցները՝ «կեղծ տեղեկությունների տարածումը» համարելով է քրեական հանցագործություն, գրում են տեղական լրատվամիջոցները։

«Մենք մերժում ենք գրաքննության օրենքը, որը երկիրը կտանի խորը խավար։ Մենք կպաշտպանենք մարդկանց ու աշխարհի ճշմարտությունը բռնակալների ստից»,-ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարությունը ստորագրողների թվում են Նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուկը, գրող և բանաստեղծ Մուրաթան Մունգանը, գրող և երգիչ Զուլֆու Լիվանելին, գրող և բանաստեղծ Ահմեդ Ումիթը, բանաստեղծ Բիրհան Քեսքինը, Սեմա Քայգուսուզը, վիպասան, էսսեիստ, գրող Բուքեթ Ուզուները։

Հավելենք, որ հոկտեմբերի 13-ին Թուրքիայի խորհրդարանի կողմից հաստատված նոր օրենքը բաղկացած է 40 հոդվածից, որոնք փոփոխում են մի շարք օրենքներ, այդ թվում՝ ինտերնետի մասին օրենքը, մամուլի մասին օրենքը և Թուրքիայի քրեական օրենսգիրքը։

Նոր օրենքը «կեղծ տեղեկատվոթյան տարածումը» դարձնում է քրեական հանցագործություն, որը պատժվում է մեկից երեք տարվա ազատազրկմամբ։

Օրենքը, որն առաջարկվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցության կողմից, ընդունվել է ընդհանուր ընտրություններից ընդամենը ութ ամիս առաջ։ Սոցհարցումների արդյունքներով՝ Էրդողանը հետ է մնում ընտրություններում։ Օրենքն ընդունվել է խորհրդարանում իշխող ուժի ու նրա կոալիցիոն գործընկեր Ազգայնական շարժում կուսակցության ձայներով, թեև դրան բուռն դեմ էին Թուրքիայի հիմնական ընդդիմադիր խմբերը:

Էրդողանը ևս հաստատել է այն, որի մասին հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում։

Միջազգային տարբեր կառույցներ Թուրքիայի իշխանություններին կոչ էին արել հրաժարվել այս օրենքի ընդունումից։

Էմմա Չոբանյան