ԱՄՆ Սենատի հանձնաժողովը նշում է, որ Թուրքիայում քաղաքական ձերբակալությունները դավաճանություն են ՆԱՏՕ-ի արժեքներին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն իր անհամաձայնությունն է հայտնել Գյուլենի շարժման հետ ենթադրյալ կապերի պատճառով Թուրքիայում մոտ 600 մարդկանց զանգվածային ձերբակալության վերաբերյալ՝ նշելով, որ ձերբակալությունները դավաճանություն են ՆԱՏՕ-ի արժեքներին, որի անդամն է Թուրքիան։

«Երկաթե բռունցքով կառավարումը, որը Էրդողանը շարունակում է հետապնդել, ավելի համահունչ է Պուտինի և Սիի, քան ՆԱՏՕ-ի հետ։ Քաղաքական ձերբակալությունների այս վերջին ալիքը ևս մեկ վկայություն է այն մասին, որ ԱՄՆ-ը և այլ ժողովրդավարական երկրները պետք է  պահանջեն Թուրքիայից դադարեցնել դավաճանությունը մեր դաշինքի հիմքում ընկած արժեքներին»,-ասվում է հանձնաժողովի թվիթերյան գրառման մեջ։

Հավելենք, որ թուրք դատախազները 704 մարդու նկատմամբ կալանքի հրաման են տվել․ 599 անձ ձերբակալվել է Գյուլենի հետևորդներից օգնություն ստանալու կամ արտերկրում թուրքական կառավարության կողմից բանտարկված անձանց ընտանիքներին նվիրատվություն բաժանելու համար։

Թուրքիայի կառավարությունը 2016թ․ հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ մեղադրում է Գյուլենի կրոնական շարժմանը և նրան համարում է «ահաբեկչական կազմակերպություն»։ Շարժումը կտրականապես հերքում է  հեղաշրջման փորձին իր մասնակցությունը։

Էմմա Չոբանյան