Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։ Հայաստան են ժամանել ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը կընթանա 2 օր՝ հոկտեմբերի 20-21-ը։
Նեղ և ընդլայնված կազմերով նիստերում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: