Երևանին օգնության հարցը կքննարկվի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում. Զախարովա

Լուրեր

27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 10:40
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան
27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
Բոլորը

Հայաստանին օգնություն տրամադրելու հարցը կքննարկվի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահման կազմակերպության դիտորդների ուղարկելու վերաբերյալ հարցին։

«Մշակվում է առաջիկայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու հարցը։ Ակնկալվում է, որ առաջիկա հանդիպման ընթացքում անդամ երկրների ղեկավարները տեսակոնֆերանսի միջոցով կքննարկեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները»,- ասել է Զախարովան։

Նրանք, Զախարովայի խոսքով, պետք է քննարկեն Երևանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների առաջարկները, այդ թվում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին։

Միաժամանակ, նա չի պարզաբանել, թե ի՞նչ աջակցության մասին է խոսքը՝ նշելով, որ այդ հարցը պետք է համաձայնեցվի հանդիպման ժամանակ։ Նշենք, որ երկու օր առաջ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ և ԵԱՀԿ առաքելություններ կարող են տեղակայվել հայ-ադրբեջանական սահմանին։

Հավելենք՝ Զախարովան տեղեկացրել է, որ այս թեմայի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի ՀԱՊԿ քարտուղարության միջոցով։

Տաթև Ֆռանգյան