Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք

Լուրեր

26.08.2026 | 23:00
Երևանը խորացնում է անվտանգության ոլորտում գործակցությունը Վարշավայի հետ. Հայաստանը ռազմական կցորդ կունենա Լեհաստանում
26.08.2026 | 22:44
Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.08.2026 | 22:30
Վթար Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհին. կա 9 տուժած
26.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 20:27
Բիլ Գեյթսն առաջարկել է ԱԲ-ի հարկ սահմանել՝ մարդկանց մեքենաներով փոխարինելուն զուգընթաց
26.08.2026 | 20:13
Մի փունջ կոռուպցիա նվեր եմ տվել ձեզ, ձեր քննչականը, իհարկե, գործ չի հարուցի․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 20:00
Որտե՞ղ է Ռոբերտ Քոչարյանի և Նաիրի Հունանյանի հանդիպման ձայնագրությունը. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 19, պետական-հասարակական ունեցվածքի գողության և անձնական ունեցվածքի գողության՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, խարդախության՝ 5, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, ընտանեկան բռնության՝ 3, գույքը դիտավորությամբ վնասելու, դրամանենգության ու սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, շորթման, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, աշխատանքի ապահովման կանոնները խախտելու և հուշարձաններ վնասելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և բնակարանային գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: