Վաշինգտոնն ու Անկարան քննարկել են Ուկրաինայի պատերազմը, տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև F-16-երի մատակարարման խնդիրը

Լուրեր

08.06.2026 | 08:30
Ամփոփվել են 1924 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:53
Ամփոփվել են 1596 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:35
Ամփոփվել են 1382 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:28
Ամփոփվել են 1363 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:48
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 06:41
Ամփոփվել են 1283 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:12
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 04:29
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման․ «Հայաստան» դաշինք
08.06.2026 | 04:12
Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները սերտացնել ԵՄ-ի հետ և նաև զարգացնել ՌԴ-ի և ԵՏՄ-ի հետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 04:08
Դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում․ Սամվել Կարապետյան
08.06.2026 | 04:01
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է․ Արման Թաթոյան
08.06.2026 | 03:53
Քոչարյանը նստելու ա, Ծառուկյանը նստելու ա, Կարապետյանը նստելու ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:45
Ես բացառում եմ, որ ՔՊ-ն ընտրակեղծարարության մեջ ներգրավված լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:37
ՀՀ-ն պատրաստ չէ լինել ԵՄ անդամ, մեր նպատակը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:27
Ես կանխատեսում եմ միլիարդների ներդրումային հոսքեր և տնտեսական վերելք ՀՀ-ում. Փաշինյան
Բոլորը

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ, գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը, գրում է Անադոլու գործակալությունը։

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ ու միջազգային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայում պատերազմը։

Կողմերը մտքեր են փոխանակել Անկարայի և Վաշինգտոնի միջև քաղաքական ու տնտեսական կապերի, ինչպես նաև պաշտպանական և էներգետիկ ոլորտներում թուրք-ամերիկյան համագործակցության շուրջ։ Քննարկվել են նաև Էգեյան և Միջերկրական ծովերի շրջաններում իրավիճակն ու այլ տարածաշրջանային հարցեր։

Ինչ վերաբերում է ուկրաինական պատերազմին, Քալընն ընդգծել է համաձայնեցված դիվանագիտական ​​ջանքերի անհրաժեշտությունը՝ մեղմելու այն վնասը, որը հակամարտությունը հասցրել է միջազգային խաղաղությանը և կայունությանը, ինչպես նաև համաշխարհային տնտեսությանը, համաշխարհային էներգետիկային և պարենային անվտանգությանը: Նա նաև հնչեցրել է Թուրքիայի ակնկալիքները՝ կապված «ԱՄՆ Կոնգրեսի կողմից F-16 կործանիչների գնման և արդիականացման պահանջի բավարարման գործընթացի անվերապահ ավարտի հետ»։

Էմմա Չոբանյան