«Հաղթեցինք բոլորս». նախարար Վահրամ Դումանյանը պարգևատրել է սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներին

Լուրեր

26.06.2026 | 17:33
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
26.06.2026 | 17:27
Հուլիսի 2-ին մեկնարկող ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի ընտրական ցենզի սահմանման նախագիծը 
26.06.2026 | 17:26
Զախարովան արձագանքել է ԵՏՄ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
26.06.2026 | 17:18
Հակասահմանադրական դրույթ է, երբ խմբագրվում է ընտրական իրավունքը. կարծիքս բացասական է. Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:07
«Ինչի՞ եղբայրս կամ հայրս գնան պատերազմ, վարժական հավաքի, իսկ մեկը, ում չի հետաքրքրում ՀՀ-ն, չգնա»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 16:54
Մահացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը
26.06.2026 | 16:48
Հուլիսի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կգումարվի
26.06.2026 | 16:39
Վառելիքի և սննդի լուրջ պակաս․ Ղրիմում և Սևաստոպոլում արտակարգ դրություն է հայտարարվել
26.06.2026 | 16:34
Ամերիաբանկն ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել է 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ խթանելու ՓՄՁ ֆինանսավորումը Հայաստանում
26.06.2026 | 16:30
«Ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա»․ ԱՊՀ գլխավոր քարտուղար
26.06.2026 | 16:22
«Այս իշխանությունն այնքան թքած ունի օրենքի վրա, որ վարժական հավաքները դարձրել է տոտալ ճնշման միջոց»․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 16:15
ՆԳՆ-ն հերքում է Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին տեղեկությունը
26.06.2026 | 16:09
Ինչ-որ մեկը գնահատե՞լ է՝ ինչ ազդեցություն է ունեցել Թրամփի կամ Մակրոնի աջակցությունը․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 15:55
Գյումրիում ոստիկանին մեղադրանք է առաջադրվել երկու քաղաքացու խոշտանգելու համար
26.06.2026 | 15:43
Եթե Վարդան Ղուկասյանն ազատության մեջ լիներ, ընտրություններում կհաղթեր ԴՕԿ կուսակցությունը. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ներկա է եղել Երևանում անցկացված սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության փակման արարողությանն ու պարգևատրել մրցումային վերջին օրը մեդալներ նվաճած մարզիկներին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է մասնակիցներին առաջնության կայացման առթիվ` նշելով, որ միջազգային գործընկերները բարձր են գնահատել Երևանում անցկացված մրցաշարը թե՛ մարզական, թե՛ կազմակերպչական առումով. «Ավարտվեց սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը. հաղթեցինք բոլորս: Շուրջ 20 երկրների սամբոյի ֆեդերացիաների նախագահներ են ժամանել Հայաստան: Նրանք միակարծիք են, որ այս առաջնությունն անցկացվել է շատ բարձր և պրոֆեսիոնալ մակարդակով: Շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք անմնացորդ նվիրվեցին առաջնության պատշաճ կազմակերպմանը»:

Ընդգծելով, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունն իր ուրույն տեղն է զբաղեցնում աշխարհի սպորտային քարտեզի վրա, Վահրամ Դումանյանը մաղթել է, որ տարեցտարի այդ տեղն ավելի ամրապնդվի. «ՀՀ կառավարությունը վերջին տարիներին ջանք չի խնայում մեծ սպորտի միջոցառումների կազմակերպումը խրախուսելու համար: Այս առաջնությունն էլ դրա հերթական ապացույցն էր: Սա ոչ միայն մարզական պայքար էր, այլև պայքար՝ ի նպաստ պետությունների միջև բարի և գործընկերային հարաբերությունները պահելուն և ամրապնդելուն: Պատահական չէ, որ նմանօրինակ պայքարները միշտ ավարտվում են մշակութային ծրագրով: Շատ եմ ցանկանում, որ աշխարհում բոլոր պայքարները ծավալվեն միայն մրցահարթակում, և այսուհետ բացառվեն այն պայքարները, որոնք վիշտ են բերում»:

Հիշեցնենք՝ սամբոյի աշխարհի առաջնության մրցումներում ՀՀ հավաքական թիմերը նվաճել են 20 մեդալ` 1 ոսկե, 2 արծաթե և 17 բրոնզե:

Հաղթողի տիտղոսը նվաճել և պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել 53 կգ քաշային Ռոբերտ Սիմոնյանը։ Պատանի մարզիկն իր այս հաղթանակը նվիրել է Արցախյան պատերազմում զոհված տղաներին։

Մրցումային վերջին օրը պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել 50 կգ քաշային Արփինե Մնացականյանը, 64 կգ քաշային Մեսրոպ Նիկոյանը և 88 կգ քաշային Գոռ Հարությունյանը: Հաղթողներին և մյուս մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:

Հիշեցնենք՝ աշխարհի ավելի քան 20 երկրի շուրջ 500 մարզիկ և մարզուհի 3 օր շարունակ պայքարել են 55 հավաքածու մեդալների համար: Առաջին անգամ սամբոյի աշխարհի առաջնությունը ներառել է նաև երիտասարդների մարտական սամբոյի մրցամարտեր»,- ասված է հաղորդագրությունում։