Երեխային Դեբեդ գետը նետելու մեջ մեղադրվող կնոջ գործը դատարանում է

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

Լոռու մարզում երեխային Դեբեդ գետը նետելու մեջ մեղադրվող կնոջ գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Սահակ Մկրտչյանը։ Իր երեխայի սպանության փորձի մեջ մեղադրվող կինը կալանավորված է եղել, երբ գործն ուղարկվել է դատարան ու մինչև այժմ շարունակում է գտնվել անազատության մեջ։

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին Դեբեդ գետից 2 տարեկան փոքրիկին անգիտակից վիճակում գտել և ջրից դուրս էր բերել Լոռու մարզի բնակիչ Ժիրայր Պողոսյանը։ Բժիշկներին հաջողվել էր փրկել երեխայի կյանքը։ Վերջինիս 30-ամյա մայրը ոստիկանությանը հայտնել էր, որ,իբր, հսկողությունից դուրս մնալու պատճառով է երեխան Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել Դեբեդը:

Շատ չանցած, սակայն, Քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել սպանության փորձ կատարելու հոդվածով, երեխայի 30-ամյա մայրը բերման էր ենթարկվել՝ այդ արարքը կատարելու կասկածանքով։ Բերման ենթարկվելուց հետո մայրը խոստովանել էր, որ մանկահասակ դստերն ինքն է նետել գետը ջրահեղձ անելու միջոցով սպանելու դիտավորությամբ։ Մորը մեղադրանք էր առաջադրվել երեխային սպանելու փորձի համար։

Շուրջ 4 ամիս տևած նախաքննությունից հետո՝ օգոստոսի 9-ին, գործն ուղարկվել է դատարան։ Օգոստոսի 22-ին տեղի ունեցած նախնական դատալսումների ժամանակ դատարանն անդրադարձել է մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի վերացման, փոփոխման կամ դրա ժամկետը երկարաձգելու հարցին։

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ նախնական դատալսումների ժամանակ մեղադրյալի պաշտպան Սևակ Սեդոյանը հայտնել է, որ, ի սկզբանե, իր պաշտպանյալն իրեն մեղավոր է ճանաչել և խոստովանական ցուցմունքներ տվել, որի պայմաններում գործի քննությանը խոչընդոտելու ռիսկն ի սպառ բացառում է։ Պաշտպանը դատարանի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ չնայած իր պաշտպանյալին վերագրվում է առանձնապես ծանր հանցագործություն՝ վերջինս կին է, և դա մեծ նշանակություն ունի կալանքի հարցի քննարկման համար:

Պաշտպանը նշել է, որ իր պատշպանյալը նախկինում աշխատել է որպես կթվորուհի, երկրից դուրս հարազատներ և բարեկամներ չունի, և այս համատեքստում նրա՝ քննությունից թաքնվելու ռիսկը նվազում է, նա, որպես այդպիսին, թաքնվելու վայր չունի: Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ պաշտպանը դիրքորոշում է հայտնել, որ կալանքից ավելի մեղմ խափանման միջոցն ի զորու է ապահովել իր պաշտպանյալի պատշաճ վարքագիծը: Մեղադրյալը միացել է պաշտպանի դիրքրոշմանը, նշել, որ իրեն մեղավոր է ճանաչում և զղջում է կատարած արարքի համար:

Հանրային մեղադրողը, սակայն, դիրքորոշում է հայտնել, որ ազատության մեջ մնալու պայմաններում մեղադրյալը կկատարի քրեական օրենքով չթույլատրված նոր արարք, կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից և կխոչընդոտի գործի քննությանը, ուստի պետք է շարունակի գտնվել կալանքի տակ։

Դատական ակտում նշվում է, որ դատարանի համար էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ մեղադրյալը 2019 թվականին իր անփութության հետևանքով իրենց բնակատեղի հանդիսացող կիսակառույց մարագում իր երկու աղջիկների ծխահարման և շնչահեղձ լինելու պատճառով Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտվել է 1 տարի ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել և նշանակվել է 6 ամիս ժամկետով փորձաշրջան։ Ըստ դատարանի՝ այս հանգամանքը մեծացնում է ողջամիտ ենթադրությունն այն մասին, որ մեղադրյալը, մնալով ազատության մեջ, կարող է կատարել քրեական օրենքով արգելված ենթադրյալ արարք։

Դատարանի դատական ակտի համաձայն՝ երեխայի սպանության փորձի մեջ մեղադրվող մայրը կալանքի տակ կմնա մինչև նոյեմբերի 25-ը, որից հետո նորից քննության առարկա կդառնա նրա խափանման միջոցի հարցը։

 

Արաքս Մամուլյան