Միջուկային առճակատում Արևմուտքի և Ռուսաստանի միջև. VOA-ն` հնարավոր սցենարների մասին
Քաղաքականություն
16.10.2022 | 13:44Ամերիկացի փորձագետները նշում են, որ պաշտոնական Մոսկվան, սպառնալով Ուկրաինային և արևմտյան երկրներին զանգվածային ոչնչացման զենքով, մեծ վնաս է հասցնում ինքն իրեն։
Վերջին մեկ ամսվա ընթացքում ամերիկացի փորձագետները խոսում են Ռուսաստանիկողմից միջուկային զենքի կիրառման ռիսկի մասին՝ պայմանավորված ռազմականպարտություններով, որոնք Մոսկվան կրում է Ուկրաինայի դեմ պատերազմում, գրում է «Ամերիկայի ձայն»-ը:
Վլադիմիր Պուտինի հայտարարությունները, թե ինքը պատրաստ է օգտագործել «բոլորմիջոցները»՝ «պաշտպանելու Ռուսաստանին», ավելի ճիշտ՝ բռնակցված ուկրաինականտարածքները, արևմտյան առաջնորդներին ստիպեցին խոսել այդ մասին։
Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի Միջուկային տեղեկատվության նախագծիտնօրեն Հանս Քրիստենսենը հեղինակավոր Զենքի վերահսկման ասոցիացիայի (ACA) կողմիցկազմակերպված քննարկմանը խոսեց Ռուսաստանի միջուկային զինանոցի վիճակի մասին:Ըստ նրա տվյալների՝ Ռուսաստանն ունի մոտավորապես 4500 միջուկային մարտագլխիկ,գումարած ևս 1500-ը, որոնք թոշակի են անցել, ինչպես նաև ոչ ռազմավարական(մարտավարական) միջուկային լիցքեր՝ մեկից երկու հազար, այդ թվում՝ շահագործումիցհանված։ Միևնույն ժամանակ, փորձագետը պարզաբանում է, որ «ռազմավարական» և«մարտավարական» բաժանումը բացառապես պայմանական է, քանի որ միջուկային զենքիցանկացած կիրառում ռազմավարական քայլ է. «Ռուսաստանն ունի շատ բազմազանմիջուկային ուժ՝ այդպիսի զենք ունի օդում, ցամաքում և ծովում, և պարզ է, որ ռազմականսցենարները, որոնք Ռուսաստանը դիտարկում է, վերաբերում են իրեն հարակիցտարածքներին։ Կարելի է նաև եզրակացնել, որ Ռուսաստանը հենվում է մարտավարականմիջուկային զենքի վրա, քանի որ նրա սովորական սպառազինությունները և ընդհանրապեսռազմական ուժերը այնքան էլ առաջադեմ չեն, ինչպես տեսանք Ուկրաինայի դեմՌուսաստանի պատերազմում»:
Հանս Քրիստենսենը հավանական չի համարում, որ Ռուսաստանը միջուկային զենք կկիրառիՈւկրաինայում. «Դա զգալիորեն կբարձրացնի լարվածությունը և, իմ կարծիքով, կարող էհանգեցնել ՆԱՏՕ-ի և ռուս զինվորականների միջև ուղիղ բախման»:
Փորձագետի խոսքով՝ այն, ինչ կարող է օգտագործել Ռուսաստանը Ուկրաինայում, ամենայնհավանականությամբ, «Իսկանդեր»կլինի. դրանք կարող են արագ տեղակայվել ևպատրաստվել գործարկման, իսկ Ուկրաինան չունի զենք համարժեք պատասխանի համար:
Հանս Քրիստենսենը նշեց, որ ՆԱՏՕ-ն նաև զգալի միջուկային ուժեր ունի Եվրոպայում (ըստԱմերիկացի գիտնականների դաշնության՝ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան միասին ունենավելի քան 500 միջուկային զենք, գումարած մոտ հարյուր միջուկային զենք, որը ՄիացյալՆահանգները տեղակայել է Եվրոպայի հինգ երկրների վեց բազաներում՝ Բելգիա, Գերմանիա,Իտալիա, Նիդեռլանդներ և Թուրքիա):
Փորձագետը հիշեցնում է, որ մինչ այժմ ՆԱՏՕ-ն ուղղակիորեն չի արձագանքել Ռուսաստանիմիջուկային սպառնալիքներին՝ հավելելով, որ դաշինքը չի նախատեսում հետաձգել կամչեղարկել միջուկային զսպման վերաբերյալ հոկտեմբերին կայանալիքզորավարժությունները:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջևսպառազինությունների վերահսկման երկկողմ պայմանագիր (START-3) վերաբերյալՄոսկվայի հետ գլխավոր բանակցող Ռոուզ Գոթեմյոլերը, ով նաև մասնակցել է ռուսականսպառնալիքների պատճառով աշխարհում առկա միջուկային լարվածության մասինքննարկմանը, ուշադրություն է հրավիրել միջուկային զենքի հնարավոր կիրառման վրա այնմասով, որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ մարտի դաշտում կարող է նաև հարվածելռուսական զորքերին. «Կործանման շառավիղների մասին տվյալները խոսում են մեծանորոշության մասին, որը կարող է հակառակ էֆեկտ ունենալ բուն ռուսական զորքերի,ինչպես նաև Ռուսաստանի ամբողջ տարածքի համար՝ կախված ուղղությունից ևօդերևութաբանական այլ պայմաններից»:
Ամերիկացի նախկին դիվանագետը խոսել է այն լուրջ քաղաքական ջանքերի մասին,որոնցով ԱՄՆ վարչակազմը և ՆԱՏՕ-ն փորձում են հետ պահել Ռուսաստանին միջուկայինզենք օգտագործելուց։
Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալը չի հավատում, որլրացուցիչ տնտեսական պատժամիջոցների սպառնալիքը լրջորեն կազդի Պուտինի կողմիցմիջուկային զենքի հանարավոր կիրառման որոշման վրա. «Արևմուտքն այլևս չի կարողանաավելացնել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները, այնպես որ պետք չէ զսպել, պետք է ավելի շատ ռմբակոծել»։
Ամեն դեպքում, ըստ Ռոուզ Գոթեմյոլերի, Միացյալ Նահանգները և Արևմուտքնամբողջությամբ պետք է զերծ մնան միջուկային սպառնալիքներից, բայց պատրաստ լինենտարբեր միջոցներ կիրառել Մոսկվայի կողմից միջուկային զենքի կիրառման իրականսպառնալիքի դեպքում:
Բացի այդ, Գոթեմյոլլերը հստակորեն փոխանցել է հետևյալ դիրքորոշումը. «ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-նոչ մի կերպ իրենց պատասխանի տարբերակներից որևէ մեկը ցանկալի չեն համարում։ Մենքմեծ հույս ունենք, որ կխուսափենք ռազմական որևէ քայլից և կցանկանայինք այսհակամարտությունը թուլացնել այն աստիճան, որ այն լուծվի բանակցությունների սեղանիշուրջ»: