Շիրակի նախկին մարզպետը հաստատեց բուհի ղեկավարի պաշտոնից հրաժարական ներկայացնելու լուրը

Լուրեր

27.07.2026 | 13:47
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
Բոլորը

Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հաստատելով պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնից հրաժարական ներկայացնելը։

Նախկին մարզպետը որպես բուհի ղեկավար պաշտոնավարեց ուղիղ մեկ տարի, այժմ, նրա տեղեկացմամբ, կրթության ոլորտի պաշտոնատար անձ չի լինի, սակայն կաշխատի որպես դասախոս «հարազատ բուհում»։

Մենք անդրադարձել ենք նրա պաշտոնանկ լինելու թեմային՝ նշելով, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ պատճառը Անի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում նորաստեղծ « Հայկական երազանք» կուսակցության թեկնածու Ագուն Սաղաթելյանին սատարելն է։

Բանն այն է, որ հենց այս քաղաքական ուժի որոշումից է կախված Անիում իշխանության ձևավորումը։ Թե՛ «Ազգ-համայնք» դաշինքը, որը գլխավորում է 18 տարվա ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանը, և թե՛ ՔՊ-ն, որը գլխավորում է «Հայ փոստի» տեղի պատասխանատու Արման Սարիբեկյանը, միանձնյա իշխանություն չեն կարող ձևավորել, քանի որ չեն հավաքել ձայների կեսից ավելին, հետևաբար՝ նրանք պիտի կոալիցիա կազմեն 3 մանդատ ստացած «Հայկական երազանք» կուսակցության հետ։

Սակայն այս կուսակցության թեկնածու Ագուն Սաղաթելյանը հայտարարել է, որ կոալցիա կազմելու առաջարկ ոչ մի քաղաքական ուժի չի ներկայացնի, եթե նրանք ներկայացնեն, ապա այդ հարցը կքննարկի։ Իսկ առաջարկի պարագայում կհամաձայնի միայն այն դեպքում, եթե ինքը լինի համայնքապետ։ Նրա ներկայացրած այս պայմանն էլ, մասնավորապես՝ ՔՊ-ի հետ կոալիցիա չկազմելը և ՔՊ-ի թեկնածուին համայնքապետի պաշտոնում չառաջադրելը, ըստ տարածված տեղեկության, դարձել է Տիգրան Պետրոսյանին պաշտոնազրկելու պատճառ։

Նախկին մարզպետը գրել է․

«ՀԱՊՀ հարգարժան գործընկերներ, մասնաճյուղի սիրելի ուսանողներ և աշակերտներ։

Երեկ, ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում, վերջին անգամ մասնակցել եմ մասնաճյուղի գիտական խորհրդի նիստին, որտեղ ներկայացրել եմ մասնաճյուղի 2021-2022թթ. ուսումնական տարվա գործունեության հաշվետվությունը, մասնաճյուղի և ընդհանրապես մարզային կրթության բնագավառում առկա մարտահրավերներին դիմագրավելու նշմարվող ուղիների իմ տեսլականը: Օգտվելով առիթից՝ իմ խորին շնորհակալություն եմ հայտնել մայր բուհի և մասնաճյուղի ողջ անձակազմին, ուսանողական ու աշակերտական համակազմին՝ նպատակասլաց և արդյունավետ աշխատանքային տարվա համար: Հուսամ՝ անձամբ առիթ և ցանկություն կունենաք այցելելու, ծանոթանալու պոլիտեխնիկյան մեր նորացված առօրյային, և ինչու ոչ՝ ձեր և ձեր հարազատների կրթության կարևոր առաքելությունը վստահել մեր մասնաճյուղին:

Նշեմ, որ դիմում էի ներկայացրել ՀԱՊՀ ռեկտորին մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ, որն ընդունվել է: Շնորհակալ եմ Գոռ Վարդանյանին լիարժեք վստահության և այս ամբողջ ընթացքում մասնաճյուղին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար, որի վերջին դրսևորումն էր հենց երեկ մասնաճյուղում բացված նոր համակարգչային լաբորատորիան: Առավել քան վստահ եմ, որ Պոլիտեխնիկը լուրջ առաջընթաց է գրանցելու նրա ղեկավարման տարիներին:

Այս ընթացքում շրջանառվող շահարկումներին վերջ տալու նպատակով՝ շեշտեմ, որ սույն որոշումն ամբողջությամբ իմն է: Շարունակելու եմ դասավանդել իմ հարազատ ԲՈՒՀ-ում, ղեկավարել ուսանողների ավարտական աշխատանքներ, աշխատել և ջատագովել հանուն մեր երկրում և հատկապես մարզերում որակյալ կրթական միջավայրերի ձևավորման, սակայն օրվա իրողություններում ինձ չեմ տեսնում կրթության ոլորտի պաշտոնատար անձի կարգավիճակում: Չեմ ցանկանում առավել ընդլայնվել պատճառների ներկայացման հարցում, և պետք է խնդրեմ լրատվական դաշտին պարզապես ի գիտություն ընդունել այս մոտեցումը և դրանից վերնագրեր չսարքել. «սենսացիոն» վերնագրերի պակաս այսօր ցավոք չկա…

Հաջողություններ եմ ցանկանում իմ գործընկեր Արթուր Կոստանդյանին այս պատասխանատու պաշտոնում և աջակցությունս եմ հայտնում Գյումրու մասնաճյուղի զարգացման բոլոր նախաձեռնություններում»:

Արմիկ Մովսիսյան