Բորելը հեռախոսազրույցներ է ունեցել Միրզոյանի և Բայրամովի հետ

Լուրեր

08.06.2026 | 15:08
Քրեական վարույթ է նախաձեռնվել Լիճքի համայնքապետի և նրա հարազատների մասնակցությամբ միջադեպի առնչությամբ
08.06.2026 | 15:04
Համայնքապետերի ներկայությունից մինչև ընտրողների տեղափոխման դեպք․ «Ականատես»-ի արձանագրած խախտումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 14:56
Մայա Սանդուն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ՝ «չնայած զանգվածային արտաքին միջամտությանը»
08.06.2026 | 14:55
Քվեարկությունն ու հաշվարկն իրականացվել են արժանահավատ կերպով․ IRI դիտորդական առաքելության ղեկավար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 14:51
Հայաստանի առաջնությանը կմասնակցի 12 թիմ
08.06.2026 | 14:46
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «պատասխանատվություն է կրում» Իսրայելի գործողությունների համար
08.06.2026 | 14:37
Նիկոլ Փաշինյանին հաջողություն ենք մաղթում․ Վրաստանի խորհրդարանի նախագահ
08.06.2026 | 14:30
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
08.06.2026 | 14:29
Գևորգ Պապոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 14:24
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՔՊ-ի հաղթանակի առիթով
08.06.2026 | 14:18
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 14:09
Ընտրություններից հետո հնարավոր սրման մասին հայտարարած անձը ձերբակալվել է
08.06.2026 | 14:07
ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի և չի բացառում ընտրությունների արդյունքների բողոքարկումը
08.06.2026 | 13:50
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
08.06.2026 | 13:41
Էստոնիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով
Բոլորը

ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը առանձին երկկողմ հեռախոսազրույցներ է ունեցել հոկտեմբերի 10-ին՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և հոկտեմբերի 14-ին՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին նշվում է ԵՄ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Նա երկու ԱԳ նախարարների հետ քննարկել է հոկտեմբերի 6-ին Պրահայում հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու շուրջ ձեռք բերված համաձայնության հետագա ընթացքը՝ նպատակ ունենալով վստահություն ստեղծել և նպաստել սահմանային հանձնաժողովների աշխատանքին։ Բորելը ներկայացրել է տեղակայման ընթացիկ տեխնիկական նախապատրաստական աշխատանքները և ընդգծել ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցելու իր վճռականությունը՝ ապահովելու այս առաքելության արագ տեղակայումը:

Եվրոպացի պաշտոնյան նաև վերահաստատել է ԵՄ-ի լիակատար հանձնառությունը՝ նպաստելու երկու երկրների միջև լարվածության թուլացմանը և շարունակելու ջանքերն ամենաբարձր մակարդակներում՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար:

Տաթև Ֆռանգյան