ԼՂ ժողովուրդը չպիտի լինի Ադրբեջանի կառավարման ներքո․ դա հնարավոր չէ. շվեյցարացի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահը հոկտեմբերի 14-ին ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորներ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատին և Միշել Մատերին։

«Նման իրավիճակում հստակ բառեր պետք է գործածենք, որոնք վերաբերում են նաև ԼՂ-ին: ԼՂ-ում ապրող հայ բնակչությունը պետք է ինքնորոշման իրավունք ունենա։ Սա կարևոր կետերից է մարդու իրավունքների տեսանկյունից։ ԽՍՀՄ ժամանակներից ի վեր, երբ ԼՂ ժողովուրդն ուներ ինքնավարության իրավունք, հիմա այն սպառնալիքի տակ է։ Հստակ տեսնում ենք, որ նրանց գոյատևման հարցը կա, այն սպառնալիքի տակ է»,-ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Շվեյցարիայի դաշնային խորհրդի խորհրդարանի անդամ, Շվեյցարիա-ՀՀ խորհրդարանական խմբի անդամ Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը։

«ԼՂ-ն դուրս է մնացել միջազգային համայնքի ուշադրությունից, և քաղաքական լուծում պետք է գտնել, ոչ թե դիմել զենքի օգնությանը, որպեսզի դա չբերի նոր եղեռնի։ Ադրբեջանը հստակ մերժել է դա, և մենք պայքարում ենք դրա դեմ։ Չպետք է թույլ տրվի, որ ԼՂ ժողովուրդը լինի ադրբեջանական կառավարման ներքո։ Սա շատ հստակ պետք է լինի բոլորի և բոլոր կողմերի համար»։ Շվեյցարիայի դաշնային խորհրդի խորհրդարանի անդամ, Շվեյցարիա-ՀՀ խորհրդարանական խմբի անդամ Միշել Մաթերն էլ իր հերթին հայտարարեց, որ ԼՂ-ի՝ Ադրբեջանի կազմում լինելը տարբերակ չէ, որովհետև կլինի ևս մեկ եղեռն․ «Կա մեկ այլ տարբերակ, որում հստակ դեր ունեն նաև ռուս խաղաղապահները։ Պետք է քննարկում լինի, որ առանց խաղաղապահ ուժերի ներկայության՝ որևէ խնդիր չառաջանա։ Ինքնորոշման իրավունքը պետք է հիմնված լինի մադրիդյան սկզբունքների վրա։ Մենք միշտ խաղաղության կողմից ենք և ամեն ինչ անելու ենք, որպեսզի բոլորը լինեն բանակցությունների սեղանի շուրջ։ Այս պահին լավագույն լուծումը միջազգային իրավունքը հարգելն է»․- նշեց շվեյցարիացի խորհրդարանականը։

Մանրամասները՝ տեսանյութում։