Ադրբեջանը սեպտեմբերի 13-ին լիովին այլ նպատակներ ուներ․ իմ տվյալներով՝ Ադրբեջանը 431 կորուստ ունի․ Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 11:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
Բոլորը

Այսօր հայկական բանակն ուղղում է իր մեջքը, դրա վառ օրինակն էր սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ մեր տղաների հերոսամարտը, երբ նրանք հերոսաբար պաշտպանեցին ՀՀ սահմանը։ Արցախի պատվիրակության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը սեպտեմբերի 13-ին լիովին այլ նպատակներ ուներ, որոնք սակայն, ի շնորհիվ մեր բանակի, չիրագործվեցին։

«Այո, մենք ունեցանք զոհեր, մեր հակառակորդը ունեցավ ավելի շատ զոհեր: Այո, Հայաստանի Հանրապետությունը պետք է պաշտպանենք՝ թեկուզ զոհվելով:

Կարծում եմ, Ադրբեջանի ագրեսիան մի քանի նպատակ է ունեցել՝ մաքսիմում և մինիմում: Մաքսիմում նպատակը եղել է հնարավորինս շատ տարածքային առավելություն ունենալը, իսկ մինիմումը՝ ստուգել, տեսնել հայկական բանակի մարտունակությունը: Այն փաստը, որ Ադրբեջանը հենց առաջին ժամերին հայտարարեց, որ 70 զոհ ունի, խոսում է նրա մասին, որ իրենց զոհերի թիվը շատ ավելի շատ է: Իմ տվյալներով՝ նրանց զոհերի քանակը 431 է»,- ասաց Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ Ադրբեջանը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը լայնածավալ հարձակում էր սկսել հայ-ադրբեջանական սահմանի մի քանի ուղղություններով: Ռազմական գործողությունները շարունակվել են մինչև սեպտեմբերի 14-ը, ինչի հետևանքով հայկական կողմի զոհերի ու անհետ կորածների թիվը 207 է: Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է  80 զոհի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում։