Լավրովը՝ Միրզոյանի ու Բայրամովի հետ հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ այսօր Աստանայում Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ մեկնարկած հանդիպման ընթացքում ինքը հույս ունի քննարկել երեք երկրների նախագահների 2020 և 2021 թվականների պայմանավորվածությունների կատարման հարցը՝ հասկանալու համար, թե «ինչպես շարժվել առաջ», գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ելնելով այն բանից, որ ժամանակն արագ է հոսում, իրադարձությունները բավականին արագ են զարգանում, կարծում եմ, որ այսօր չափազանց հարմար առիթ է շփվելու այդ թեմայով ու տեսնելու, թե ինչ կարող ենք զեկուցել մեր առաջնորդներին պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ, որոնք նրանք են ստորագրել»,- ասել է Լավրովը՝ բացելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը վստահություն է հայտնել, որ հանդիպման ընթացքում հնարավոր կլինի «ավելի լավ հասկանալ, թե ինչպես առաջ գնալ»։

Ըստ աղբյուրի՝ ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին նշել է, որ այս տարվա մայիսին եռակողմ ձևաչափով վերջին հանդիպումից ի վեր զգալի թվով շփումներ են տեղի ունեցել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիմունքներով։
Նա հավելել է, որ օգտակար կլինի խոսել «խաղաղ կարգավորման այլ հարցերի շուրջ, այդ թվում՝ պետական սահմանի սահմանազատման, հաղորդակցությունների բացման», ինչպես նաև մարդասիրական բնույթի հարցերի։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև եռյակի նախագահների հայտարարություններին համահունչ ԼՂ հիմնախնդրի լուծումներ գտնելու համար։

Տաթև Ֆռանգյան