ՌԴ իշխանություններն առաջին անգամ հայտնել են Ուկրաինայի պատերազմում մոբիլիզացվածների շրջանում կորուստների մասին

Լուրեր

27.07.2026 | 15:49
ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակումն» Ուդմուրտիայում․ Զելենսկին հայտնել է սահմանից 1300 կմ հեռավորության նավթային օբյեկտներին հարվածի մասին
27.07.2026 | 15:40
Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը․ ԿԳՄՍՆ
27.07.2026 | 15:31
Մ-17 ԱԱ. Երկու հայ ըմբիշներ կիսաեզրափակիչ են դուրս եկել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 15:20
ԵՄ-ն քննարկում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների «փաթեթներից» հրաժարվելու հարցը՝ որոշ երկրների վետոյից խուսափելու համար
27.07.2026 | 15:10
Ծեծի ենթարկված Կոնջորյանի եղբայրը հիվանդանոցում է // Զելենսկին պնդում է՝ Պուտինը մոբիլիզացիա է անելու․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 15:03
Կոլումբիայի նորընտիր նախագահը հայտնել է Ադրբեջանում երկրի դեսպանատունը փակելու մասին
27.07.2026 | 14:56
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
27.07.2026 | 14:46
Իրանը սպառնում է Ուկրաինային՝ Կասպից ծովում նավի վրա հարձակումից հետո
27.07.2026 | 14:37
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծել են․ տեսանյութ է տարածվել, որում հնչող հայհոյանքները վերագրվում են նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 14:21
ԱԱ-2028. Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը
27.07.2026 | 14:06
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:50
ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարն ավարտել է կարիերան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
Բոլորը

Չելյաբինսկի շրջանի կառավարությունը հաստատել է Ուկրաինայում պատերազմին մասնակցելու համար զորակոչված հինգ մարդու մահը։ Սա առաջին պաշտոնական հայտարարությունն է ռազմաճակատում մոբիլիզացվածների մահվան մասին, որն արվել է «մասնակի» զորահավաքի մասին հայտարարությունից ընդամենը երեք շաբաթ անց, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ցավոք, զինկոմիսարիատը հաստատել է Կորկինոյի զինկոմիսարիատից կանչված հինգ հարավային ուրալցիների մահվան մասին տեղեկությունը: Մենք անհրաժեշտ օգնությունը կտրամադրենք մեր զոհված զինվորների ընտանիքներին և հարազատներին»,- ասվում է մարզպետարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Չելյաբինսկի իշխանությունները խոստացել են նաև զոհերի հարազատներին դաշնային վճարներից մեկական միլիոն ռուբլի վճարել։

Սեպտեմբերի վերջից հայտնի է դարձել ավելի քան 10 դեպք, երբ մոբիլիզացված ռուսաստանցիները զոհվել են մարտական գոտի հասնելուց առաջ։ Ճակատում մոբիլիզացվածների մահվան մասին առաջին հաղորդագրությունները սկսել են հայտնվել այս շաբաթվա սկզբին, սակայն իշխանությունները դրանք չեն մեկնաբանել։

Երկուշաբթի Վեչերնի Կարպինսկը (Սվերդլովսկի մարզ) հայտնել է Խերսոնի մոտ քաղաքի երեք բնակիչների մահվան մասին, որոնք մոբիլիզացվել էին սեպտեմբերի վերջին։

«Իմ քաղաքն է» պարբերականը գրել է Սվերդլովսկի շրջանի Կրասնոտուրինսկ քաղաքից Եվգենի Բիզյաևի մահվան մասին։ Հաղորդվում է, որ տղամարդը մոբիլիզացվել է սեպտեմբերի 28-ին։

Իրավապաշտպան Պավել Չիկովը չորեքշաբթի երեկոյան հայտնել է, որ Ռուսաստանում մոբիլիզացված առաջին փաստաբանը՝ Սանկտ Պետերբուրգից Անդրեյ Նիկիֆորովը, մահացել է Ուկրաինայում։ Նրա խոսքով՝ փաստաբանը մոբիլիզացվել է սեպտեմբերի 25-ին և մահացել Լիսիչանսկի մոտ (Լուգանսկի շրջան, որը ներկայում վերահսկվում է ռուսական զորքերի կողմից):

Մոբիլիզացված ռուսների մահվան հանգամանքները հայտնի չեն։ Սեպտեմբերի 29-ին ՌԴ ՊՆ-ն խոստացել էր առաջնագիծ չուղարկել պատրաստում չանցած զինվորներին։

Տաթև Ֆռանգյան