Ղազախստանում Ալիևը կրկին հիշել է «միջանցքի» մասին և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին

Լուրեր

27.07.2026 | 15:03
Կոլումբիայի նորընտիր նախագահը հայտնել է Ադրբեջանում երկրի դեսպանատունը փակելու մասին
27.07.2026 | 14:56
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
27.07.2026 | 14:46
Իրանը սպառնում է Ուկրաինային՝ Կասպից ծովում նավի վրա հարձակումից հետո
27.07.2026 | 14:37
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծել են․ տեսանյութ է տարածվել, որում հնչող հայհոյանքները վերագրվում են նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 14:21
ԱԱ-2028. Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը
27.07.2026 | 14:06
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:50
ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարն ավարտել է կարիերան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանում անցկացվող Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման 6-րդ գագաթնաժողովի ընթացքում հանդես է եկել մի շարք կեղծ հայտարարություններով։ Մասնավորապես, նա Հայաստանին է մեղադրել Բաքվի վերջին ագրեսիայի համար։

«Հայաստանը շարունակում է սահմանին ռազմական սադրանքները։ Դրանցից վերջինն այս տարվա սեպտեմբերին էր։ Ադրբեջանի ԶՈՒ-ն ստիպված էր որոշիչ հակագործողություններ իրականացնել հայկական ռազմական սադրանքը կանխելու համար։ Այդ սադրանքների պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ալիևը՝ մոռանալով, սակայն, նշել, թե ինչ գործ ունեն ադրբեջանական զորքերը ՀՀ սուվերեն տարածքում, որոնք ռմբակոծել են Հայաստանի խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները, մահապատժի են ենթարկել հայ զինծառայողներիմ և այլ ռազմական հանցագործություններ են կատարել։

Ի դեպ, հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած հանդիպումներից հետո Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է գոյություն չունեցող «Զանգեզուրի միջանցքի» մասին։

«Ադրբեջանը կարևոր ներդրում ունի Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքների զարգացման գործում։ Մեր երկիրն ակտիվորեն  առաջ է տանում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը, որը դառնալու է Միջին միջանցքի կարևոր մասը»,- ասել է Ալիևը։

Հավելենք, որ Ղազախստանում անցկացվող գագաթնաժողովին մասնակցում են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Էմմա Չոբանյան