Երևանի մետրոպոլիտենի օդորակիչները կփոխվեն․Կառավարությունը 650 մլն դրամ կտրամադրի մետրոյի վերազինմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

ՀՀ կառավարության որոշմամբ՝ միջոցներ են տրամադրվում Երևանի մետրոպոլիտենի համար գույք ձեռք բերելու նպատակով․ մետրոյի վերազինման համար կտրամադրվի 650 մլն դրամ․ այս մասին ասվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում։

«Առաջարկում ենք 2 հիմնական աշխատանքներ իրականացնել: Մեկը վերաբերում է 14 հզոր օդորակիչներ գնելու գործընթացին: Երևանի մետրոպոլիտենի օդորակիչները տեղադրվել են 80-ականներին, դրանից հետո չեն փոխվել: Հաշվի առնելով մետրոյի ռազմավարական, կենսական կարևոր նշանակությունը՝ հիմա այդ գործընթացն ենք սկսել, որ փոխենք բոլոր կայարաններում: Օդորակիչների տեղադրման նպատակներից է խոնավության մակարդակի փոփոխությունը, որն իր հետ բերում է մյուս ենթակառուցվածքների մաշվածության, եթե համապատասխան խոնավության միջավայրը չի ապահովվում:

Բացի նրանից, որ կունենանք անվտանգ ու մաքուր միջավայր, նաև մեկ կետից կառավարման նոր համակարգ է դրվում: Նոր օդորակիչները բավական էներգախնայող են:

Այս գնումները 480 միլիոն դրամի են:

Մյուս գնումները վերաբերում են սլաքային փոխադրիչներին: Սրանք նույնպես, ըստ պլանի, նախատեսված են յուրաքանչյուր 5 տարին մեկ փոխել, բայց մենք պլանից հետ ենք ընկել: Վերջին անգամ 9 տարի առաջ են փոխվել»: Մոտ 19.4 միլիոն դրամ էլ սրա համար է նախատեսված:

Չզեկուցվող հարցերից մեկով էլ 150 միլիոն դրամի գնումներ են իրականացվելու մետրոյի համար՝ սկսած վագոնների պահեստամասերից ու մալուխներից մինչև լուսավորության ցանց և այլն»,- նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։