Ատեստավորում անցած զինծառայողների աշխատավարձը կբարձրանա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
Բոլորը

Կառավարությունը նախատեսում է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար հավելավճար սահմանել:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, նշեց, որ փաթեթով առաջարկվում է՝  հավելավճարի համար ատեստավորմանը մարտական խնդիրների իրականացման պլանավորման և վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ ներկայումս զբաղեցնող պայմանագրային զինծառայողները մասնակցելու են կամավոր, իսկ զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված և համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող կամ պահեստազորից կրկին զինվորական ծառայության ընդունվող զինծառողները ենթակա են լինելու ատեստավորման պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան 3 ամիս և ոչ ուշ, քան 4-րդ ամիսը լրանալու օրը:

«Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակման օրվանից, իսկ ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք չբերած զինծառողները կարող են կրկնակի ատեսատավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավաճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռքբերման օրվանից: Բացի դրանից՝ զբաղեցրած պաշտոնում արդեն իսկ հավելավճար ստացող պայմանագրային զինծառայողները ենթակա են լինելու ատեստավորման յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար»,- նշեց Պապիկյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ նախագծով նախատեսվում է նաև, որ ատեստավորման կարգը մարտական խնդիրների և դրանց իրականացման պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը, հավելավճարների չափերը և վճարման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ, իսկ համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոնների անվանացանկը և հավելավճարի հաշվարկման և դադարեցման պայմանները սահմանվելու են պաշտպանության նախարարի հրամանով:

Օրենքների նախագծերն արժանացան գործադիրի հավանությանը և ճանաչվեցին անհետաձգելի:

«Այս նախագիծը, ըստ էության, պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կրկնապատկելու մասին է»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ատեստավորում անցնելու դեպքում պայմանագրային զինծառայողները կստանան աշխատավարձի կրկնապատկում ու երբեմն նույնիսկ ավելին: Այս գործընթացը կշարունակվի», – նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։