Ադրբեջանում միջուկային հնարավոր պատերազմի լուրերի ֆոնին դեղատներում յոդը սպառվել է․ մարդիկ խուճապահար յոդ են գնում

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Վերջին օրերին Ադրբեջանի բնակիչները բախվել են անսպասելի խնդրի՝ դեղատներում հնարավոր չէ յոդի լուծույթ գտնել։ Մասնագետների խոսքով՝ մարդիկ գնում են այս պարզ միջոցը հնարավոր միջուկային պատերազմի մասին լուրերից խուճապի պատճառով, գրում է JAMnews-ը։

Ուկրաինայում ՌԴ-ի կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառման լուրերի ֆոնին ադրբեջանական դեղատներից անհետացել է յոդը։ Լրատվամիջոցի թղթակիցները նույնպես  չեն կարողացել Ադրբեջանի քաղաքների դեղատներում յոդ գտնել։

Դեղատների աշխատակիցները նշել են, որ վերջին օրերին կտրուկ ավելացել է յոդի և այս նյութը պարունակող այլ դեղամիջոցների պահանջարկը։ Յոդի 5%-անոց սպիրտային լուծույթի մեկ շշի գինը չի փոխվել ու կազմում է շուրջ 30 ցենտ։

Ֆեյսբուքյան իր էջում բժիշկ Ալդին Ալիևը դիմել է մարդկանց՝ հորդորելով մեծ քանակությամբ յոդ չգնել։

«Դեղատներում առկա յոդի ողջ պաշարը տուն մի՛ տարեք։ Գնելու հնարավորություն տվեք նրանց, որոնք դրա կարիքն իսկապես ունեն։ Ինչպես միշտ՝ մի՛ շտապեք ձեր որոշումներում։ Դեռ ոչ ոք միջուկային զենք չի օգտագործել։ Եթե ​​Աստված մեզ չօգնի, ապա յոդն էլ մեզ չի փրկի»,- գրել է բժիշկը։

Ադրբեջանի դեղատներում յոդի պաշարների բացակայության մասին լուրերը դեռ սեպտեմբերից էին հայտնվել։ Այն ժամանակ Առողջապահության նախարարությունը լրատվամիջոցին հայտնել էր, որ վերջին անգամ յոդի լուծույթ ներկրվել է երկիր այս տարվա ապրիլին։

«Ներկայում մենք դիմել ենք, և հիմք կա ասելու, որ շուտով դեղատներում յոդը կլինի անհրաժեշտ քանակությամբ»,- ասել էին նախարարությունից՝ հավելելով, որ Ադրբեջանը կալիումի լուծույթ է ներկրում Յարոսլավլից (Ռուսաստան) և Թուրքմենստանից։

Հավելենք, որ Ադրբեջանում ևս յոդ է արտադրվում։ «Ազեր-յոդ» ընկերությունը գործում է Բաքվից 100 կմ հարավ գտնվող Նեֆթչալայի շրջանում և տարեկան արտադրում է մոտ 400 տոննա յոդ։

Էմմա Չոբանյան