Պուտինը սխալ հաշվարկ է կատարել Ուկրաինա ներխուժման հարցում․ Բայդեն

Լուրեր

16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռացիոնալ քաղաքական գործիչ է, սակայն «էականորեն սխալ է հաշվարկել» Ուկրաինա ռազմական ներխուժումը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CNN-ին տված հարցազրույցում, որից հատվածներ են հրապարակվել հոկտեմբերի 11-ի երեկոյան։

Միևնույն ժամանակ, Բայդենն օգտագործել է «իռացիոնալ» տերմինը 2022 թվականի փետրվարին Պուտինի ելույթի կապակցությամբ, երբ արդեն ընդունված էր Ուկրաինա ներխուժելու որոշումը։

«Կարծում եմ՝ ելույթը, նրա նպատակները ռացիոնալ չէին։ Կարծում եմ՝ նա կարծում էր, որ իրեն գրկաբաց կդիմավորեն, որ Կիևը մայր Ռուսաստանի տունն է, և որ իրեն այստեղ կդիմավորեն ուրախությամբ։ Կարծում եմ՝ նա պարզապես ամբողջովին սխալ հաշվարկ է կատարել»,- հայտարարել է ԱՄՆ ղեկավարը Ջեյք Թեփերին տված հարցազրույցում։

Բայդենը նաև ասել է, որ չի հավատում, թե Պուտինը կհամարձակվի մարտավարական միջուկային զենք կիրառել Ուկրաինայում։

«Չեմ կարծում, որ նա դա կանի։ Կարծում եմ՝ նրա կողմից այդ մասին խոսելն անպատասխանատու է»,- լրագրողի համապատասխան հարցին այսպես է պատասխանել ԱՄՆ նախագահը։

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայում նման զենքի կիրառումը «կարող է սարսափելի հետևանքներ ունենալ»։ Նա ուղղակիորեն չի պատասխանել Վաշինգտոնի հնարավոր արձագանքի մասին հարցին՝ այն դեպքում, երբ Ռուսաստանը, այնուամենայնիվ, հատի «կարմիր գիծը», սակայն նշել է, որ Պենտագոնը «նախապես մշակել է փոխադարձ տարբերակներ՝ նման սցենարի իրականացման դեպքում»։

Հարցին, թե նոյեմբերին Ինդոնեզիայում G20-ի գագաթնաժողովում կհանդիպի՞ Վլադիմիր Պուտինի հետ, Բայդենը պատասխանել է, որ նման հանդիպման համար ոչ մի համոզիչ պատճառ չի տեսնում:

Տաթև Ֆռանգյան