ԱՄՆ-ն ու Թուրքիան կքննարկեն Մանբիչից քրդերի հեռանալու հարցը

Լուրեր

09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
Բոլորը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն  մեկնելու է ԱՄՆ, որտեղ ամերիկացի պաշտոնյաների հետ քննարկելու է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Մանբիչ քաղաքի հարցը. փոխանցում է ermenihaber-ը:

Ըստ Չավուշօղլուի՝ Սիրիայի քրդական ուժերը դուրս են գալու Մանբիչ քաղաքից։ Եթե ԱՄՆ-ն ու Թուրքիան դրա շուրջ գան պայմանավորվածության, ապա քրդերը դուրս կգան Սիրիայի հյուսիսային մյուս շրջաններից ևս։

«Սիրիայի քրդական ուժերը դուրս են գալու Մանբիչից, իսկ Թուրքիան հետևելու է այդ գործընթացին։ Միջոցներ են ձեռնարկվելու, որպեսզի ապահովվի գործընթացի անվտանգությունը։ Եթե մենք համաձայնության գանք, ապա նման գործընթացներ կարող են տեղի ունենալ Սիրիայի հյուսիսային այլ շրջաններում ևս։  Կարծում եմ, որ Վաշինգտոնը ցանկանում է կտրել Սիրիայի քրդական ուժերի և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) միջև գոյություն ունեցող կապը»,-նշել է  Չավուշօղլուն։

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթն էլ ասել է, որ թուրք պաշտոնյաների հետ Մանբիչի վերաբերյալ դեռ որևէ պայմանավորվածություն չկա։