Հրապարակվել է ՄԻՊ-ի փաստահավաք այցերի վերաբերյալ արտահերթ զեկույցը

Լուրեր

03.08.2026 | 13:56
Մարոկկոյում նշել են իսպանական Սեուտա միգրանտների զանգվածային ներխուժման պատճառը
03.08.2026 | 13:49
Ռուբինյանի ընտրության ժամանակ իրավիճակը լարվեց. Մեսրոպ Մանուկյանը խախտումների մասին է խոսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:43
Եթե ինձ ասեք՝ երրորդ մասեցի ԱԺ նախագահ, բացարձակ չեմ վիրավորվի․ Ռուբինյանը՝ «կալուգացի» բառի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:35
Այս փուլը չպետք է դառնա դրոշների մասին պատերազմ. Աննա Գրիգորյանը`Արցախի դրոշների բացակայության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:29
Մեսին դեռ մտադիր չէ հեռանալ Արգենտինայի հավաքականից. աղբյուր
03.08.2026 | 13:20
Մոտիկից ադրբեջանցի տեսե՞լ եք. հարցից Գառնիկ Դավթյանը ընդհատեց ճեպազրույցը և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:12
Վայոց ձորի 2 համայնքներում հողատարածքներ են ապօրինի օտարվել, այդ թվում՝ Եղեգնաձոր համայնքի քաղաքային մարզահամալիրի տարածքը
03.08.2026 | 13:02
Իրանը հայտնել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ներկայում բանակցություններ չեն ընթանում
03.08.2026 | 12:53
«Ավինյանը «Մուլտի Վելնես»-ն է խլում, Կոնջորյանի կինը՝ հազարավոր դոլարներ աշխատավարձ, Ռուբինյանի եղբայրը՝ պաշտոն ստանում». Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:47
Պատգամավորներն ԱԺ նախագահ են ընտրում. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 12:45
Ինչու եմ ես «պրիմիտիվ» ժեստի համար 2 ամիս կալանավորվել. Ռուբեն Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:36
«Ռուբինյանի՝ մարտի 1-ին կալանավորված հայրն անմեղ էր. այո՛, պարոն Քոչարյան, այդպես զարմացած մի նայեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:26
Հենրիխ Մխիթարյան. «Հիմա ես «Ինտերի» ամենատարեց խաղացողն եմ, և դա շատ բան է նշանակում»
03.08.2026 | 12:20
Վեց հրեաներ հարձակվել են Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբեանց վանքի մուտքի դռան վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:10
Այսօր ԱԺ նախագահ կընտրվի // Ուկրաինան Wildberries-ի հերթական պահեստին է հարվածել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Գեղարքունիքի և Տավուշի մարզեր 2022թ հուլիս-օգոստոս ամիսներին փաստահավաք այցերի վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույց:

Զեկույցում նշվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից սկսված ռազմական գործողությունների արդյունքում Տավուշի ու Գեղարքունիքի մարզերում սահմանամերձ համայնքների բնակիչների համար ստեղծված խոցելի իրավիճակով պայմանավորված Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խմբերի կողմից 2022 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին այցեր են կատարվել Տավուշի և Գեղարքունիքի մարզեր տեղում առկա խնդիրներին ծանոթանալու, Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական մանդատի շրջանակներում դրանց լուծման ուղղությամբ գործողությունների ձեռնարկման, ինչպես նաև փաստահավաք աշխատանքների իրականացման նպատակով:

Զեկույցում ներկայացված են փաստահավաք աշխատանքների արդյունքները, ձեռք բերված փաստերի նկատմամբ կիրառելի իրավական վերլուծությունները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությունները բարձրացված խնդիրների առնչությամբ:

Զեկույցն ամփոփվել և պետք է հրապարակվեր սեպտեմբեր ամսվա վերջին, սակայն Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա սեպտեմբերի 12-ի լույս 13-ի իրականացրած հարձակումը փոխեց իրավիճակը՝ Պաշտպանի աշխատակազմի համար առաջացնելով ավելի հրատապ արձագանքման աշխատանքի անհրաժեշտություն։

Չնայած դրան, ուշագրավ է, որ զեկույցի տարբեր հատվածներում վերլուծված փաստերը, որոնք մատնացույց են անում հատկապես Գեղարքունիքի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից սահմանամերձ համայնքների բնակիչների նկատմամբ տևական և շարունակական հոգեբանական ճնշումների գործադրումը, խաղաղ բնակիչների սեփականության իրավունքի կոպիտ խախտումները։ Վերլուծված են նաև նման ապօրինի արարքների խորքային պատճառը հանդիսացող էթնիկ հիմքով ատելության օրինակները, ի մասնավորի՝ ադրբեջանցի պատգամավորների հայատյաց ելույթներն ու ուժի սպառնալիքի վերաբերյալ հայտարարությունները։

Տավուշի մարզի կատարված մշտադիտարկման այցերի ընթացքում ուսումնասիրվել են բնակիչներին բժշկական օգնության տրամադրման և բուժսպասարկման հնարավորություններն ու խնդիրները, բնակիչների սոցիալ-տնտեսական իրավունքների հետ կապված մի շարք հարցեր։ Այցերի շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երեխաների կրթության իրավունքի իրացման պայմանների, կարիքների, ներառական միջավայրի ձևավորման համար առկա հնարավորությունների ուսումնասիրմանը։ Առանձնազրույցներ են իրականացվել տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև բնակիչների հետ, քննարկումներ են տեղի ունեցել նախադպրոցական ուսումնական հաստատությունների, կրթական հաստատությունների պատասխանատուների, ինչպես նաև տեղական մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։