«Բոլորիս նպատակը նույնն է՝ մեր երեխաների համար ապահովել որակյալ կրթություն»․ Վահրամ Դումանյան

Լուրեր

14.05.2026 | 12:35
ՌԴ-ն Հայաստանը ներառել է իր քաղաքացիների ձերբակալության բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում
14.05.2026 | 12:28
Նաիր Թիկնիզյանը երկրորդ տիտղոսն է նվաճել «Ցրվենա Զվեզդայի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 12:19
ՌԴ-ն ԱԹՍ-ներով ու հրթիռներով հարվածել է Կիևին. կա զոհ, ավելի քան 30 մարդ վիրավորվել է
14.05.2026 | 12:15
Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի փոխելու մեր քաղաքական օրակարգը․ «Հայաստան» դաշինք
14.05.2026 | 12:10
Խուզարկություններ «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում // Սի Ցզինպինի զգուշացումը Թրամփին․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 12:02
665 միլիոն դրամ` դասական Եվրատեսիլի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 11:55
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 11:53
«Դաստով վերցրել եմ, որ չբաժանեն»․ տարեց կինը Փաշինյանի համար Wyoming Star-ի նոր համարն էր բերել
14.05.2026 | 11:42
ՊՍԺ-ն ապահովել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 11:31
Անդրեյ Երմակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 60-օրյա կալանքը՝ գրավի հնարավորությամբ
14.05.2026 | 11:24
Ինչպես է ԲՀԿ-ն ծախսել պետությունից ստացած փողը
14.05.2026 | 11:17
ԼՀԿ-ի նախընտրական քարոզարշավը Երևանում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 11:15
Ընտրակաշառք տալու գործով երեկ ձերբակալված անձանցից երկուսը կալանավորվել են, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
14.05.2026 | 11:07
Արսեն Հարությունյանը RAF-ում նորամուտը կնշի օլիմպիական չեմպիոնի դեմ գոտեմարտով
14.05.2026 | 11:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել են ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի, ԵՊՀ նորագույն գրականության ամբիոնի պատվավոր վարիչ Վազգեն Գաբրիելյանի, ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի պատվավոր վարիչ Սամվել Մուրադյանի, ԵՊԲՀ դեղագիտության ֆակուլտետի քիմիայի ամբիոնի վարիչ Լիդա Սահակյանի, ԳԱԱ ՊԻ առաջատար գիտաշխատող Դավիթ Գասպարյանի և Շիրակի մարզի Հոռոմի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Նարինե Կարախանյանի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Վերջիններս հրապարակային մտահոգություն էին հայտնել հանրակրթական առարկայական չափորոշիչների և դասագրքերի մրցույթի վերաբերյալ: Նրանք առաջարկել էին առարկայական չափորոշիչներն ամբողջությամբ հրապարակել և դնել հանրային շահագրգիռ քննարկման, առայժմ չհայտարարել դասագրքերի մրցույթ, ինչպես նաև դրանք քննարկել մասնագետների ու արհեստավարժ մանկավարժների մասնակցությամբ:

Հանդիպումը կայացել է Վահրամ Դումանյանի նախաձեռնությամբ՝ նշված խնդիրները քննարկելու, նախարարության մոտեցումները ներկայացնելու, ինչպես նաև մասնագետների առաջարկները լսելու նպատակով:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարարը նշել է, որ չափորոշիչների և առարկայական ծրագրերի՝ դեռևս մշակման փուլում ներկաներից ոմանք ներկայացրել են առաջարկներ, որոնց հիման վրա լրամշակվել են համապատասխան ծրագրերը: Վահրամ Դումանյանի խոսքով՝ Տավուշի մարզի դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում փորձարկված առարկայական չափորոշիչների և ծրագրերի քննարկման փուլն արդեն ավարտվել է. դրանք լրամշակվել և հաստատվել են նախարարի հրամանով:

«Մենք բաց ենք մասնագիտական դաշտում ընթացող ցանկացած քննարկման համար: Բոլորիս նպատակը նույնն է՝ մեր երեխաների համար ապահովել որակյալ կրթություն»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ այդ նպատակով էլ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ոլորտի մասնագետների հետ:

Վահրամ Դումանյանը շեշտել է, որ ներկաների բարձրաձայնած մի շարք դիտարկումներ թյուրընկալման կամ անտեղյակ լինելու արդյունք են և իրականությանը չեն համապատասխանում: Այսպես՝ առարկայական չափորոշիչներն ամբողջությամբ հրապարակվել և հասանելի են եղել դեռևս 2021 թվականի ապրիլից և անցել են հանրային լայն քննարկում, չափորոշիչների և ծրագրերի մշակման նպատակով ժամանակին հայտարարվել է բաց մրցույթ, որին կարող էր մասնակցել ցանկացած ոք, այդ թվում՝ ներկաները, չափորոշիչները և ծրագրերը մշակել են մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված շուրջ 70 մասնագետները: Վահրամ Դումանյանը շեշտել է՝ նոր չափորոշիչների շրջանակում դեռևս որևէ դասագիրք չի հրապարակվել. առաջիկայում այդ նպատակով կհայտարարվի մրցույթ:

Ամփոփելով հանդիպումը՝ Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ նախարարությունը պատրաստակամ է մշտապես անցկացնել տարբեր հանդիպումներ և բաց է մասնագիտական առաջարկների համար»,- ասված է հաղորդագրությունում։