Աստանայում վաղը տեղի կունենա Պուտինի և Էրդողանի հանդիպումը․ AFP

Լուրեր

09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
Բոլորը

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տարածաշրջանային գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 12-ին տեղի կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին AFP-ին հայտնել է մի թուրք պաշտոնյա, փոխանցում է Al Arabiya-ն։

Թուրքիան, որը չեզոք է ուկրաինական հակամարտության ընթացքում, լավ հարաբերություններ ունի և՛ ՌԴ-ի, և՛ Ուկրաինայի հետ։

Հավելենք, որ Էրդողանն ու Պուտինը վերջին անգամ հանդիպել էին Սամարղանդում սեպտեմբերի 16-ին՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։

Օրերս էլ Էրդողանը հայտնել էր, որ առաջիկա օրերին ակնկալում է հանդիպել ՌԴ նախագահին։

«Պուտինը կարող է ժամանել ասիական բանակցությունների, մենք կարող ենք երկկողմ բանակցություններ անցկացնել, ինչպես նաև բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի խնդրով»,- ասել էր Թուրքիայի նախագահը։

Նախօրեին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նույնպես չէր բացառել երկու նախագահների հանդիպումը։

Էմմա Չոբանյան