Կարեն Նալբանդյանը՝ ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի հանդիպման մրցավարների տեսուչ
Հոկտեմբերի 11-ին Փարիզում կկայանա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի H խմբի «Պարի Սեն-Ժերմեն» (Ֆրանսիա) – «Բենֆիկա» (Պորտուգալիա) հանդիպումը․ տեղեկացնում են ՀՖՖ-ից։
Նույն օրը կկայանա նաև ՈՒԵՖԱ Երիտասարդական լիգայի «Պարի Սեն-Ժերմեն» (Ֆրանսիա) – «Բենֆիկա» (Պորտուգալիա) հանդիպումը։
Կարեն Նալբանդյանը նշանակվել է այդ հանդիպումների մրցավարների տեսուչ։