Չնայած մեր բացառիկ ներուժին` չենք կարողանում ուշքի գալ, կտրվել ենք իրականությունից. Նարինե Դելլալյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

«Հայաստանցին համարում է, որ սփյուռքահայը երկրում կատարվողի մասին խոսք ասելու իրավունք չունի, մինչդեռ նա պետք է սփյուռքը դիտարկի որպես հարստություն: Հայաստանն ու սփյուռքը պարտավոր են համատեղել իրենց ուժերը: Չեմ ընդունում այն պնդումը, թե միայն հայրենիքում ապրողներն իրավունք ունեն խոսելու Հայաստանի մասին»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում ջութակահար, Պորտուգալիայի սիմֆոնիկ նվագախմբի մենակատար Նարինե Դելլալյանը: Նա շեշտում է` Հայաստանում բոլորը մտահոգ են, անորոշություն կա վաղվա օրվա հետ կապված. «Նկատում եմ, որ մեր երիտսարդները բացառիկ ներուժ ունեն, սակայն, ցավոք, չենք կարողանում ուշքի գալ և զարգացնել, առաջ տանել մեր երկիրը»:

Նարինե Դելլալյանի խոսքով` ցավալի է կորուստներն ընդունելը, բայց հարկավոր է հաշվի նստել իրականության հետ. «Մենք կարծես կտրվել ենք իրականությունից, շատ ենք Հայաստանի մեջ ապրում, չենք նայում դուրս…Մենք պետք է ազգայինի ուղուց դուրս գանք դեպի համամարդկայինի ուղի»: Ջութակահարուհին խոսում է նաև Հայաստանում մշակութային միջավայրի և դրա վրա պատերազմի ազդեցության մասին. «Բարեբախտաբար, մշակութային միջավայրը Հայաստանում շատ ակտիվ է, շատ են իրադարձությունները. դա ուրախալի է: Պատերազմի օրերին մարդիկ էլ ավելի շատ ունեն հոգևոր սննդի կարիք: Ստեղծագործողն էլ այս օրերին ասում է իր խոսքը` ժամանակի սրությունն իր մեջ կրելով»:

Նարինե Դելլալյանն անդրադառնում է նաև պետության համար վճռորոշ պահերին մտավորականի դերին և տեսակետ հայտնում, որ մտավորականը նա է, ով կարողանում է ուղղորդել հասարակությանը. «Նա պետք է այդ դերն իր վրա վերցնի և տանի հասարակությանն իր հետևից: Նա կարևոր խոսք ասելու պարտավորություն պետք է ունենա.մենք դա չենք լսում: Կոստան Զարյանի երազած արարատյան մարդը այսօր հասարակության փոքր շերտն է կազմում»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան