Էրդողանը հայտարարել է, որ հավատում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը

Լուրեր

09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Պրահայում կայացած հանդիպումից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է, որ հավատում  է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությանը։

«Հանդիպում ենք ունեցել նաև ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ բարիդրացիական հարաբերությունների հիման վրա մենք կարող ենք հասնել մեր տարածաշրջանում լիարժեք կարգավորմանը»,-ասել է Էրդողանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն անցել է  բարեկամական մթնոլորտում։

Էրդողանը հայտնել է, որ Հայաստանի ու Թուրքիայի երկխոսությունը շարունակվելու է  հատուկ ներկայացուցիչների ու ԱԳՆ-ի հանդիպումներով։

«Հանդիպման ընթացքում որոշ պահանջներ են ներկայացվել։ Դրանց վերաբերյալ մենք հանձնարարել ենք և՛ մեր հատուկ ներկայացուցիչներին, և՛ մեր արտգործնախարարներին։ Մեր ԱԳ նախարարները  կհանդիպեն միմյանց հետ, նույն կերպ կհանդիպեն մեր հատուկ ներկայացուցիչները։ Դրանից հետո մենք մեր քայլը կանենք ըստ արդյունքի»,-ասել է Թուրքիայի նախագահը։

Էմմա Չոբանյան