Բացառիկ ցինիզմ է Ադրբեջանի իշխանության արձագանքը հայ գերիների սպանությանը․ որոշել են կեղծ որակել տեսանյութը․ Քրիստիննե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.03.2026 | 14:52
Բացահայտվել է 268 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված
23.03.2026 | 14:48
Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
23.03.2026 | 14:43
Երբ կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը՝ ըստ թուրքական աղբյուրի
23.03.2026 | 14:30
Հայ գեղասահորդները վերջին մարզումներն են անցկացնում աշխարհի առաջնությանը մեկնելուց առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2026 | 14:24
Եթե վարչապետի արարքում քրեորեն հետապնդելի արարք եք տեսնում, հաղորդում տվեք․ Գալյանը՝ մետրոյի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2026 | 14:13
Աշխարհը կարող է բախվել տասնամյակների ամենածանր էներգետիկ ճգնաժամին, ոչ մի երկիր «անձեռնմխելի» չի լինի հետևանքներից. IEA-ի ղեկավար
23.03.2026 | 14:05
Արսեն Հարությունյանը կգոտեմարտի MMA-ի մարտիկի հետ
23.03.2026 | 14:04
Մահացել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Լիոնել Ժոսպենը
23.03.2026 | 13:56
Մեզ ուղղված մեղադրանքը որն է, որ ժամանակին չե՞նք գնացել ցավոտ զիջումների. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2026 | 13:48
ԱՄՆ-ում բանակցությունների արդյունքում Զելենսկին հայտարարել է ՌԴ-ի հետ գերիների փոխանակումը շարունակելու մասին
23.03.2026 | 13:42
Սրբուհի Գալյանը՝ նոր Սահմանադրության աշխատանքային տարբերակներից մեկի հրապարակման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2026 | 13:34
Ինձ ՌԴ-ի վերջնական դիրքորոշումը հայտնի չէ. Միրզոյանը` երկաթուղու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2026 | 13:27
«Ռեյնջերսը» և «Նոթինգեմ Ֆորեսթը» հետաքրքրված են Ֆինն Գերագուսյանի ծառայություններով
23.03.2026 | 13:22
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
23.03.2026 | 13:18
Եթե իրենք իշխանության գան, խնդիր է լինելու. Միրզոյանը` սեպտեմբերին պատերազմի հավանականության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հետ 

-Տիկի՛ն Գրիգորյան, Ադրբեջանի զինծառայողների կողմից հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու տեսանյութը ցնցեց առաջադեմ մարդկությանը, որը խստորեն դատապարտեց հայատյացության այս ակտը։ ՄԻՊ-ը ինչպիսի՞ փաստեր է վեր հանել հայ ռազմագերիների սպանության դեպքից։

Մեր մեդիամոնիթորինգն այդ տեսանյութը վերհանել էր շատ ավելի վաղ ժամերի, և վերլուծություն էինք կատարել՝ տարբեր պարամետրեր հաշվի առնելով՝ հասկանալու, թե արդյո՞ք նոր է տեսանյութը, թե՞ ավելի վաղ է նկարահանվել։ Այս օրերին ադրբեջանական սոցցանցերում զանգվածաբար շրջանառվում են 2020 թվականի տեսանյութեր։ Հաստատեցինք փաստը, որ այն նոր է՝ մեր այլ մարմինների շտեմարանների հետ համադրությամբ։ Վերլուծեցինք նաև ադրբեջանական զինծառայողների խոսացածը, որ լսվում էր տեսանյութում, նաև՝ նրանք ինչպիսի գործողություն էին իրականացնում, ինչպիսի համազգեստով էին, և թե ինչպիսին էին հայ զինծառայողների սաղավարտները։ Կարողացանք նույնացնել, որ սա նոր տեսանյութ է։ Դա արտադատական սպանություն էր անզեն զինծառայողների։ Այս տեսանյութն արդեն մարդասիրական իրավունքի լույսի ներքո վերլուծվել է նախօրեին հրապարակված արտահերթ զեկույցում։ Զեկույցը փակ է տեսանյութերի զգայունության տեսակետից։ Այդ զեկույցները թեև փակ են, բայց ուղարկում ենք նաև միջազգային գործընկերներին, տարբեր դերակատարներին, որպեսզի կարողանանք հետամուտ լինել, որ դատապարտեն այդ դեպքերը։

-Ի՞նչ նոր փաստեր ի հայտ եկան հայ ռազմագերիների սպանության պատմությունից, որ հանրությունը չգիտի։

-Շատ ակնառու է, որ զինծառայողը, որն արտադատական սպանություն է իրականացնում, միաժամանակ նկարահանում է իր արարքը։ Շատ տարբեր տեսանյութեր մենք ունեցել էինք 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում։ Իրենք սիրում են սոցցանցերում դրանցով հպարտանալ, փառաբանել իրենք իրենց։ Այս տեսանյութը բնորոշ է իրենց հատուկ պատրաստված ջոկատներին։ Հենց այդ ջոկատներն են, որ թե՛ 44-օրյայի, թե՛ սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի ժամանակ հայ զինծառայողների մարմինները խոշտանգել են, նաև կին զինծառայողների մարմիններն են խոշտանգել։ Բոլոր այդ դեպքերը ցույց են տալիս իրենց ձեռագիրը։ Բացառիկ էր այն ցինիզմը, որ Ադրբեջանի իշխանություններն արագ արձագանքեցին և արագությամբ սկսեցին մաքրել այդ տեսանյութերն իրենց «Տելեգրամի» ալիքներից։ Իրենց Գլխավոր դատախազության հայտարարությունն ակնհայտորեն միակողմանի էր, և իրենց լեզվից հասկանալի էր, որ իրենք ունեն որոշում՝ տեսանյութը որակել կեղծ։ Միջազգային շատ արագ ճնշման և արձագանքի արդյունք էր նաև իրենց արագ արձագանքը։ Դա զարհուրելի էր։

-Հանցագործությունը կատարած անձանց նկատմամբ Ադրբեջանում իրավական հետևանքներ չե՞ն լինի, թե՞ կարող են ձևականորեն ինչ-որ մարդկանց հարցաքննել, կալանավորել՝ հաշվի առնելով միջազգային լայն արձագանքը։

-Չպետք է միամիտ լինել, թե Ադրբեջանն էֆեկտիվ քննություն է իրականացնելու՝ սկսած Դատախազության հայտարարություններից, որը չեզոք չէր, կանխակալ վերաբերմունք արտահայտող հայտարարություն էր։ 2020 թվականին պատերազմական հանցագործություն կատարած մարդկանց դեպքում ծանրակշիռ ապացույցների ճնշմամբ իրենք ստիպված են եղել արձագանքել ինչ-որ բան։ ՄԱԿ-ի Խտրականության արգելման կոմիտեին իրենք արձագանքել էին, որ 11 քրեական գործ է հարուցվել Ադրբեջանում, մի քանի անձինք կան ներգրավված։ Մենք հետևեցինք այդ պրոցեսներին, և տեսանք, որ ուղղակի 1-2 հոգի տնային կալանքի են արժանանում։ Ինչպե՞ս կարող է պատերազմական հանցագործության մեջ մեղադրվող անձը տնային կալանքի արժանանալ։ Ադրբեջանը շղարշ է ներկայացնում միջազգային հանրությանը, որ հարուցվել են ինչ-որ մի թվով քրեական գործեր։ Այսօր էլ Ադրբեջանի Գլխավոր դատախազության ներկայացուցիչը հայտարարում էր, որ մի քանի քրեական գործեր են հարուցվել, կան կասկածյալներ։ Իրենց հայտարարության մեջ այս դեպքը չէր ընկնում։ Իրենք դիտարկում են, թե սա ստեղծված կեղծ տեսանյութ է։ Խոսքը գնում էր դիակապտության կամ զինծառայողների դիակների նկատմամբ անարգանք ենթադրող տեսանյութերի մասին։ Մտահոգիչն այն է, որ անգամ տնային կալանք ստացած անձինք ամիսներ անց Ադրբեջանի ՊՆ-ի էջում նկարագրվում են պարգևատրված, մեդալ ստացած։ Երբ միջազգային հանրությանը սա ներկայացնում ենք և ասում, որ էֆեկտիվ քննություն չի կատարվելու, դա նկատի ունենք, որ ոչ միայն քննություն չի կատարվելու, այլ նաև հետո պարգևատրելու են։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան